211652_close_icon
views-count2785 դիտում article-date 13:08 16-01-2021

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել զորավարժությունների շրջանակում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմա-տիեզերական ուժերը զորավարժությունների շրջանակում բալիստիկ հրթիռներով թիրախներ են խոցել Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում: Այս մասին հայտնում է [url=https://www.tasnimnews.com/en/news/2021/01/16/2433717/irgc-ballistic-missiles-hit-remote-naval-targets-in-drill]«Թասնիմ»[/url] լրատվական գործակալությունը: «Շաբաթ օրը առավոտյան, ռազմախաղի եզրափակիչ փուլի շրջանակներում, արձակվել են տարբեր տեսակի հեռահար բալիստիկ հրթիռներ, որպեսզի խոցեն պայմանական հակառակորդի ռազմանավերը, որոնք գտնվում են 1800 կմ հեռավորության վրա»,- ասված է հաղորդագրությունում: «Մեծ մարգարե 15» անվանումը կրող զորավարժություններն ամենամյա են, որոնք իրենց մեջ ներառում են նաև հրթիռներով և ԱԹՍ-ներով տարբեր օպերացիաներ:

Նմանատիպ նյութեր