1314 դիտում
14:57 16-01-2021
Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը
Արցախի Հանրապետության նախագահի հետ քննարկումներ են եղել, որպեսզի ապագայում դասալիքները՝ լինի պետական պաշտոնյա և ոչ՝ պաշտոնյա, որևէ պետական բարձրաստիճան պաշտոն չզբաղեցնեն: Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ առցանց «Բաց զրույց»-ի ժամանակ:
«Տեղյակ եք, որ այդ պատճառով անցած տարվա նոյեմբերի սկզբին Արցախի Հանրապետության նախագահի հրամանով՝ տարբեր բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, ազատվել են աշխատանքից: Հրապարակվել են նաև նրանց անունները: Կարծեմ՝ նախքան այդ, և հետո, նույնպես մի շարք պաշտոնանկություններ են եղել: Ուղղակի շատ կարևոր է, որպեսզի հստակեցվեն սկզբունքները և անարդար որոշումներ չկայացվեն: Այնպես չստացվի, որ ինչ-որ մեկն իրականում դասալիք չի եղել՝ ռեալ օբյեկտիվ պատճառ է ունեցել մի քանի օր Հանրապետությունից բացակայելու համար, և նրա նկատմամբ անարդար որոշում է կայացվել: Դեռևս, երբ գտնվել եմ Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում, տեղյակ եմ եղել պետական համակարգում և մասնավոր հատվածում աշխատանքից զանգվածային կերպով ազատելու դեպքերի, որոնց մի մասն առնվազն, իմ կարծիքով, արդարացի չի եղել: Որոշ դեպքերում աշխատանքից ազատելու որոշումները զանգվածային բնույթ են կրել, երբեմն պատշաճ ընթացակարգերով չեն ստուգվել տեղեկությունները և անարդար որոշումներ են կայացվել:
Այս առումով բավականին շատ օրենսդրական, իրավական խնդիրներ կան: Տեղյակ եմ, որ նման շատ դեպքերի վերաբերյալ արդեն դատական հայցեր են ներկայացվել տարբեր մարմինների դեմ: Կարծում եմ, որ սա հասունացած լուրջ խնդիր է և պետք է համապատասխան ուսումնասիրության ենթարկվի, որպեսզի արդարացի որոշումներ կայացվեն: Մի կողմից՝ չխրախուսվեն դասալիքները, մյուս կողմից՝ չտուժեն և հանիրավի պատասխանատվության չենթարկվեն ոչ դասալիքները: Այդուհանդերձ, եթե դասալքության համար օրենսդրությունը նախատեսում է պատասխանատվություն , ապա պետք է բացառապես այդ միջոցները կիրառվեն: Ավելորդ կամ հանիրավի միջոցներ չպետք է կիրառվեն: Պետք նաև գիտակցել, որ աշխատանքից ազատելը, հատկապես այս պահին, որոշակի սոցիալական նշանակություն ունի:
Խնդիրը պետք է դիտարկել ու հասկանալ նաև այն տեսանկյունից, որ մենք ցանկանում ենք, որպեսզի մեր քաղաքացիներն այստեղ ապրեն ու շարունակեն իրենց կյանքը: Այս պարագայում՝ որքանով է ճիշտ նրանց աշխատանքից ազատելը: Խոսքը չի վերաբերում զինապարտ քաղաքացիների դասալքությանը, այլև ՝ պետական ծառայություն իրականացնող այն անձանց, որոնք զինապարտ չեն եղել: Դեռևս հստակ թվեր չունեմ, բայց բավականին շատ զինապարտ քաղաքացիներ փաստացի դասալիք են եղել: Այդ առումով կան՝ իրավապահ մարմիններ, պաշտպանության բանակ, զինկոմիսարիատներ, որոնց կանչին չներկայացածների նկատմամբ, իմ կարծիքով, պետք է օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառվեն: Այս առումով, եթե քաղաքական որոշումների խնդիր առաջանա, անձամբ նույնպես պատրաստ եմ իմ կարծիքը հայտնել:
Նմանատիպ նյութեր
2535 դիտում
09:56 01-03-2016
Գրիշա Բաղիյանին աշխատանքից ազատելու հարցը քննարկվու՞մ է. «Ժողովուրդ»
37010 դիտում
17:25 07-01-2022
Դատախազությունը դիմել է Լոռու մարզպետին՝ քննարկելու Վանաձորի բժշկական կենտրոնի բժշկին աշխատանքից ազատելու հարցը
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին