1788 դիտում
21:10 16-01-2021
Արման Մելիքյան. Մենք բոլորս պետք է իմանանք թե ով և ինչի համար պետք է պատասխանատվություն կրի
Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պատերազմը ծնած հանգամանքների, դրա ընթացքի և պաշտոնական Երևանի կապիտուլյացիայի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնք պարզաբանման կարոտ են:
Օրինակ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հատուկ հանձնաժողով ձևավորվեց՝ հայկական իշխանությունների այն ժամանակվա պահվածքն ու տարածքների կորստի հանգամանքները պարզելու համար:
Սեպտեմբերյան պատերազմի ու կապիտուլյացիայի հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է ձևավորել համապատասխան հետաքննությունն իրականացնելու համար անհրաժեշտ լիազորություններով օժտված հատուկ և անկախ մարմին, որում կընդգրկվեն անաչառ, անկողմնակալ հանրային գործիչներ ու մասնագետներ:
Այս հարցը համապետական, համազգային նշանակություն ունի և այն չի կարող թողնվել բացառապես մրցակցող իշխանություն - 16+ քաղաքական թիմերի հայեցողությանը: Մենք բոլորս պետք է իմանանք թե ով և ինչի համար պետք է պատասխանատվություն կրի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16485 դիտում
09:03 03-10-2020
«Բոլորս դեպի Արցախ, բոլորս հանուն Հայրենիքի, բոլորս հանուն մեր հարատևության»․ Արցախի նախագահի խոսնակի կոչը
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»