2942 դիտում
23:45 16-01-2021
Դիդյե Դեշամ. Բենզեման անցել է սահմանները, ես դա երբեք չեմ մոռանա
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն անդրադարձել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային:
Հարցազրույցներից մեկում հարձակվողը, որին 2016 թվականից չեն հրավիրում հավաքական, հայտարարել էր, որ Դեշամի որոշումը՝ իրեն չհրավիրել հավաքական, պայմանավորված է հասարակությունում ռասիստական տրամադրվածություններով:
«Դա իմ հիշողության մեջ մնաց: Եթե ինչ-որ ժամանակ անց դա սկսի մոռացվել, միևնույն է, ես երբեք դա չեմ մոռանա: Դա վերաբերվում է ոչ միայն Բենզեմային: Այլ մարդիկ էլ են հանդես եկել հայտարարություններով, որոնք հանգեցրին նրան, որ իմ ընտանիքն էլ հայտնվեց քննադատության թիրախում:
Երբ գործը վերաբերվում է ընտրության, որն անում է մարզիչը, տակտիկային և այլն, դա նորմալ է և նշանակություն չունի: Բայց այստեղ սահմաններ են հատվել: Դա վարկաբեկել էր իմ,իմ ընտանիքի անուը: Դա իմ համար անընդունելի է:
Որոշ բաներ ասելով, դու գիտես, որ դրանք հաստատ կհանգեցնեն բառացի կամ ֆիզիկական ագրեսիայի: Ես նրա այդ խոսքերի հետևանքներից տուժում եմ: Մենք չենք կարող դա մոռանալ: Երբեք դա չեմ մոռանա», ասել է Դեշամը:
Նմանատիպ նյութեր
1350 դիտում
18:39 23-02-2014
Մեզ երկար ճանապարհարդություն է սպասվում դեպի Հայաստան. Դիդյե Դեշամ
1204 դիտում
19:59 28-05-2014
Ֆրանսիայի հավաքականը դեռ պատրաստ չէ աշխարհի առաջնությանը. Դիդյե Դեշամ
6984 դիտում
20:09 29-08-2017
Դիդյե Դեշամ. Մբապեն հեռանում է «Մոնակոյից»
Այս բաժնից
1423 դիտում
11:30 15-10-2024
ՔԿԾ-ի կենտրոնական մարմնում կազմակերպվել է շախմատի առաջնություն համակարգի ծառայողների մասնակցությամբ
2023 դիտում
22:25 14-10-2024
Հայաստանի հավաքականները 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում
1597 դիտում
15:35 14-10-2024
Հայկական մի շարք ակումբների ֆան-շարժումները միանում են FAF-ի՝ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին. ArmSport.am