211652_close_icon
views-count2349 դիտում article-date 17:34 17-01-2021

Սոթքի հանքը գործում է մասնակի, գծանշումների մասով դեռ վերջնական ճշգրտումների կարիք կա. Սոթքի համայնքապետ. Tert.am

Սոթքի հանքը մասնակի գործում է, թե՛ աշխատակիցների, թե՛ բնակչների անվտանգությունն ապահովվում է և անվտանգության առումով դեռ որևէ խնդիր չի եղել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2021/01/17/sotk/3497769]Tert.am[/url]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի Սոթք համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանից: «Այս պահին հստակ չեմ կարող ասել՝ այդ հատվածում գծանշումներն ավարտվել են, թե ոչ, սակայն իմ տեղեկություններով՝ դեռ չեն չեն ավարտվել և դեռ վերջնական ճշգրտումների կարիք կա: Հիմա դեռ ոչինչ հստակ չէ և ճշգրտումներից հետո պարզ կլինի, թե որ հատվածը կանցնի թշնամու տիրaպետության տակ և որը կմնա մեր հսկողության ներքո: Կարող է ոչինչ էլ չանցնի, կամ կարող է նաև հակառակ պատկերն էլ լինի, հստակ ոչինչ դեռ չկա»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ [url=https://https://www.tert.am/am/news/2021/01/17/sotk/3497769]Tert.am[/url]-ը տեղեկացրել էր, որ Սոթքի հանքը գործում է սահմանափակ ծավալներով, սակայն դեռ հրապարակման ենթակա մանրամասներ չկան:

Նմանատիպ նյութեր