2298 դիտում
18:08 18-01-2021
Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ է և տեղ-տեղ մերկասառույց) բեռնատարների համար դժվարանցանելի է, իսկ այլ տրանսպորտային միջոցների համար՝ բաց։
Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մերկասառույց) տեղում է ձյուն։
[b] Լարսի մասին[/b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
[b]
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/b]
Լուսանկարը՝ Գոռ Առաքելյանի
Նմանատիպ նյութեր
2024 դիտում
18:22 15-01-2021
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն
Այս բաժնից
880 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
631 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
703 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան