211652_close_icon
views-count1821 դիտում article-date 09:59 19-01-2021

Փոխմարզպետներն այդպես էլ աշխարհազոր չձևավորեցին. հիմա ինչով են զբաղվելու նրանք. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախյան պատերազմի ժամանակ Հայաստանի բոլոր մարզպետարաններում նշանակվեցին մարզպետի տեղակալներ, որոնք պետք է ղեկավարեին ձևավորվող աշխարհազորները: «Պաշտպանության մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու մասին օրենսդրական առաջարկը շրջանառության մեջ էր դրվել դեռևս անցյալ տարվա օգոստոսին, որով և կանոնակարգվելու էր աշխարհազորի ստեղծումը և ղեկավարումը: Հոկտեմբերին՝ պատերազմի ժամանակ այս օրենքն ընդունվեց, բայց աշխարհազոր այդպես էլ չձևավորվեց: Պատերազմն ավարտվել է, և Հայաստանն անցում է կատարում խաղաղ կյանքի, ու հիմա անհասկանալի է, թե խաղաղ պայմաններում ինչով են զբաղվելու այն փոխմարզպետները, որոնք պատերազմի ժամանակ պետք է ղեկավարեին իրենց մարզերի աշխարհազորը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր