2890 դիտում
09:01 01-09-2020
ՊՆ-ի՝ աշխարհազոր ստեղծելու նախագիծը անհանգստություն է առաջացրել ԵԿՄ-ում․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որով առաջարկում է «Պաշտպանության մասին», «Տեղական ինքնակառավարման», «Տարածքային ինքնակառավարման» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» գործող օրենքներում կատարել լրացումներ։
Ըստ այդմ, «Պաշտպանության մասին» օրենքում ՊՆ-ն առաջարկում է աշխարհազորն ավելացնել պետության ռազմական անվտանգության համակարգի մեջ։ Թերթի տեղեկություններով, ընդհանուր առմամբ ընդունելի և գովելի համարելով այս նախաձեռնությունը՝ այդուամենայնիվ, այն ոչ միանշանակ է ընդունվել տարբեր շրջանակների կողմից, այդ թվում՝ «Երկրապահում»։
Հիմնական անհանգստությունը կապված է այն հանգամանքի հետ, որ հանրային քննարկման ներկայացնելուց առաջ իրենց հետ մասնագիտական «կոնսուլտացիաներ» չեն արվել, այսինքն՝ մի տեսակ անտեսվել է «Երկրապահի» տեսակետը։
Մեր ունեցած տեղեկության համաձայն, հիմնական անհանգստությունն ու մտահոգությունը վերաբերում է աշխարհազորի ղեկավարմանը, որը վերապահված է ՏԻՄ ղեկավարներին (տեղակալներին)։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս անհանգստություններին ի պատասխան ասվել է, թե հանրային քննարկումները հենց նրա համար են, որ բոլորն իրենց տեսակետները հայտնեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3370 դիտում
10:33 25-11-2020
Դոլարի փոխարժեքի բարձրացումը մեծ անհանգստություն է առաջացրել. «Ժողովուրդ»
1818 դիտում
09:59 19-01-2021
Փոխմարզպետներն այդպես էլ աշխարհազոր չձևավորեցին. հիմա ինչով են զբաղվելու նրանք. «Ժամանակ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը