1617 դիտում
20:08 19-01-2021
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար, Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Վարդենյաց լեռնանցքը [b]փակ է[/b] բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները [b]փակ են [/b]բեռնատարների համար։
Երևան-Սևան ավտոճանապարհի 13-27-րդ կմ-երին, Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի, Արարատի, Սյունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մերկասառույց, մառախուղ) տեղում է ձյուն։
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ավտոճանապարհները դժվարանցանելի են։
[b] Լարսի մասին[/b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով [b]փակ է [/b]բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 730 բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ նյութեր
2010 դիտում
15:41 15-02-2019
Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին