211652_close_icon
views-count2070 դիտում article-date 19:38 19-01-2021

«Եթե «Գևորգ Բաղդասարյանը» «պարզապես» դատախազ է, ապա ես նրան «պարզապես» մաղթում եմ դատախազ աշխատել Շուշիում»». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատախազ Գևորգ Բաղդասարյանը շատ լավ իրավաբան է ու գրագետ դատախազ։ Նա մշտապես ընդգծված հարգալից վերաբերմունք է դրսևորել իր գործընկերների և առհասարակ քաղաքացիների նկատմամբ։ Մեծամտությամբ ու ամբարտավանությամբ երբեք աչքի չի ընկել։ Գևորգ Բաղդասարյանի նման կադրեր «ձևավորելը» ցանկացած կրթական ու գերատեսչական ինստիտուտի կարևոր խնդիրներից մեկն է։ Եվ այս ամենով հանդերձ՝ ստիպված եմ արձանագրել, որ «Գևորգ Բաղդասարյանը», որպես խորհրդանիշ (այսուհետ՝ «Գևորգ Բաղդասարյան»-ը՝ որպես պայմանական անուն), մեծագույն ֆիասկոներից մեկն է, որ ունեցել է Հայաստանի Հանրապետությունը։ Ինչու՞: Որովհետև ցանկացած «մասնագիտական բարձրակարգություն» գրոշ արժեք չունի, եթե այն չի լրացվում քաղաքացիական ու ազգային գոնե նվազագույն «որակով»։ Ավելին, եթե փայլուն մասնագետը վատ քաղաքացի է իր պետության կամ իր Հայրենիքի համար, ուրեմն նրա մասնագիտական «որակը» ոչ թե բարիք է, այլ չարիք։ Տարիներ շարունակ «Գևորգ Բաղդասարյանը» սպառողն է եղել այն ազգային արժանապատվության, որ կերտել են «Շուշի ազատագրողները»։ Մեր աչքի առաջ այդ ազգային արժանապատվությունը զրոյացվեց և վերածվեց ազգային աղետի, որի կերտողներն էլ եղել են «Շուշի հանձնողները»։ «Գևորգ Բաղդասարյանը» օրենքը չի պաշտպանում, այլ ուղղակիորեն պաշտանում է «Շուշի հանձնողներին», քանի որ իր պաշտպանած մեղադրանքը նշանակում է մեկ պարզ բան – գլխավոր «Շուշի հանձնող» Նիկոլ Փաշինյանը 13 տարի առաջ անմեղ էր։ Այս «սիլլոգիզմից» փախնել հնարավոր չէ։ Եթե «Գևորգ Բաղդասարյանը» Հայաստանի՛ դատախազ է, այլ ոչ թե պարզապես դատախազ, ապա կոպիտ ասած՝ նա պարտք ունի «Շուշի ազատագրողներին», որովհետև նրանց շնորհիվ ազգային արժանապատվություն է վայելել։ Այդ դեպքում գոնե նոյեմբերի 9-ից հետո պետք է այլևս չնստեր մեղադրողի աթոռին։ Իսկ եթե «Գևորգ Բաղդասարյանը» «պարզապես» դատախազ է, ապա ես նրան «պարզապես» մաղթում եմ դատախազ աշխատել Շուշիում»:

Նմանատիպ նյութեր