211652_close_icon
views-count6669 դիտում article-date 11:29 06-01-2024

Եթե լավ են աշխատել, ինչո՞ւ եք ազատել, եթե վատ են աշխատել, ինչո՞ւ եք շնորհակալություն հայտնում կատարված աշխատանքի համար. Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Նախորդ 25 օրերի ընթացքում աշխատանքից ազատվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, քաղաքաշինության կոմիտեի նախագահը, ինչպես նաև Վայոց Ձորի, Լոռու և Արմավիրի մարզպետները։

Հանրությանը չի տրվել կոնկրետ պարզաբանումներ, թե նշված բարձրաստիճան պաշտոնյաներն ինչո՞ւ են ազատվել իրենց պաշտոններից։

Եթե լավ են աշխատել, ինչո՞ւ եք ազատել, եթե վատ են աշխատել, ինչո՞ւ եք շնորհակալություն հայտնում կատարված աշխատանքի համար։

Հայաստանում պետք է գործի հանրային հեշվետվողականության ինստիտուտը։

Եթե քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը, ինչպես նաև մարզպետները չարաշահումներ են թույլ տվել դպրոցաշինության գործում, եթե, այսպես կոչված, ատկատներ են ստացել, կամ դրսևորել են անգործություն, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ, ապա պետք է պատժվեն օրենքով սահմանված կարգով, ընդ որում՝ ամենախիստ կերպով։

Այս դեպքում իշխանությունը պարտավոր է հանրությանը հնարավորինս բաց կերպով ներկայացնել իր կողմից վարվող կադրային քաղաքականությունը հիմնական փիլիսոփայությունը։

Այսուհետ հետամուտ ենք լինելու, որ իշխանությունը հաշվետվություն ներկայացնի հանրությանը, հակառակ դեպքում, ստացվում է, որ պաշտոնյաները կարող են պաշտոնավարել, ձախողվել, հետո հեռացվել, կամ որոշ ժամանակ անց նշանակվել այլ պաշտոնի․․․

 

Նմանատիպ նյութեր