211652_close_icon
views-count1416 դիտում article-date 12:02 20-01-2021

Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը ՀՀ-ում կնշվի Ազգային փոքրամասնությունների օր. ԱԺ- ն ընդունեց նախագիծը

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր: «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 101 կողմ ձայն: «Առաջարկում եմ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր»,- ասաց պատգամավորը Բաքոյանը ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ Ազգային փոքրամասնությունների կարևորությունը ՀՀ-ում նաև արտահայտվում է Սահմանադրությամբ: Հայաստանում գործում է ազգային փոքրամասնությունների խորհուրդ:

Նմանատիպ նյութեր