2788 դիտում
12:20 11-01-2021
Սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը նշվելու է ազգային փոքրամասնությունների օր․ Tert.am
Աժ-ում ընթանում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, այն վարում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2021/01/11/national-minority/3491844]Tert.am[/url]-ը։
Նիստի սկզբում Անի Սամսոնյանը տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել կազմի փոփոխություն. Աժ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի փոխարեն հանձնաժողովի անդամ է նշանակվել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
«Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը առաջարկեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 2001 թվականի հունիսի 24 -ի թիվ 1, 200 օրենքը լրացնել 13.2 հոդվածով ,ՀՀ ազգային փոքրամասնության օր նշել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը:
Բաքոյանը նշեց՝ նախագիծը կարևորում է նրանով, որ չնայած Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, բայց Հայաստանում ապրում են շուրջ 11 ազգային փոքրամասնություն և անհրաժեշտ է, որ փոքրամասնությունների առանձին օր նշվի:
«Յուրաքանչյուր ոգ ունի իր էթնիկ ինքնության պահպանման իրավունքը և ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների զարգացման իրավունք: Այս օրենքի ընդունումը քայլ է, որը ուշադրություն է հրավիրելու ազգային փոքրամասնությունների կյանքի խնդիրների և դժվարությունների վրա»,- նշեց նա:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը նշեց, որ օրենքի ընդունումը խթան կարող է դառնալ գործադիր իշխանության համար. «Կոնկրետ օր ամրագրելով՝ կարծես ավելի պարտավորված ենք լինում միջազգային միջոցառումների համատեքստում ուշադրություն դարձնել մշակութային ինքնության ճանաչելիության բարձրացման համար»:
Նախագիծը ընդունվեց:
Նմանատիպ նյութեր
1416 դիտում
12:02 20-01-2021
Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը ՀՀ-ում կնշվի Ազգային փոքրամասնությունների օր. ԱԺ- ն ընդունեց նախագիծը
1351 դիտում
13:21 14-01-2021
Ազգային փոքրամասնությունների օրը կմտնի ազգային օրացույց․ Կառավարությունը հավանություն տվեց նախագծին
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»