211652_close_icon
views-count1595 դիտում article-date 15:24 20-01-2021

Արցախի կառավարությունը կփոխհատուցի ուսանողների ուսման վարձավճարները

Արցախի պետական համալսարանի բոլոր ուսանողների 2020-2021 ուսումնական տարվա վարձավճարները կփոխհատուցի Արցախի Հանրապետության կառավարությունը: Ինչպես տեղեկացնում են Արցախի պետական համալսարանից, այս մասին Նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է հունվարի 20-ին բուհի գիտական խորհրդի անդամների հետ նախագահական նստավայրում կայացած հանդիպմանը: «Անդրադառնալով Արցախի պետական համալսարանի ուսանողների ուսման վարձավճարների հարցին` երկրի ղեկավարը հայտարարել է, որ Արցախի կառավարությունը կփոխհատուցի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի՝ առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող ուսանողների վարձավճարները: Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը պատասխանել է ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի կողմի հարցերին` անդրադառնալով նախապատերազմյան, պատերազմական իրողություններին, հետևանքներին, բնակչության անվտանգությանը, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մյուս ոլորտներին, դրանց զարգացման տեսլականին ու անելիքներին: ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Հարությունյանին` հանդիպումը համարելով սպասված և անհրաժեշտ»,- հայտնում են Արցախի պետական համալսարանից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի կազմի հետ Արցախի Հանրապետության...

Опубликовано Արցախի Պետական Համալսարան Artsakh State University Среда, 20 января 2021 г.

Նմանատիպ նյութեր