211652_close_icon
views-count37184 դիտում article-date 12:42 13-04-2020

«Կառավարությունը 50%-ով կփոխհատուցի գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարները»,բայց այդքան շուտ ոգևորվել պետք չէ: Հովհաննես Խաչատրյան

ՀՀԿ Շենգավիթ երիտասարդական կազմակերպության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունը 50%-ով կփոխհատուցի գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարները»,բայց այդքան շուտ ոգևորվել պետք չէ: Հիմա կուրախանան,կասեն տեսա՜ք կառավարությումը հետ չմնաց Վրաստանից,Նիկոլը մտածում է իր ժողովրդի մասին:Սակայն այս ամենը հերթական մանիպուլացիոն որոշումն է,որ ընդունելու է կառավարությունը այսօրվա նիստում:Ուրեմն տեսեք նրանք ոչ թե փոխանցում են բոլորի վարձավճարները այլ`այն սպառողների,որոնց փետրվար ամսվա,կրկնում եմ`փետրվար ամսվա, գազի վճարը չի´ գերազանցել 10հզ դրամը,իսկ էլեկտրաէներգիան 5հզ դրամը: Սա ուղղակի աբսուրդ է,ոնց կարող է փետրվար ամսին,այդ ձմռան օրերին մարդկանց վճարները չհատեն 10հզ դրամի շեմը:Ասեմ իմանաք նաև այս որոշումից կօգտվեն այն քաղաքացիները,որոնք ուղղակի այդ ընթացքում,բացակայել են հանրապետությունից կամ ապրում են միայնակ: ՀԳ դուք դեռ վճարեք չաշխատունակ մարդկանց աշխատավարձերը,նոր գոնե այսպիսի պլինտուզից ցածր մակարդակի որոշումներ կայացրեք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր