2981 դիտում
16:48 20-01-2021
Փաշինյանի ձախողված դիվանագիտությունը. Իտալիան Ադրբեջանին հրավիրել է G-20-ին մասնակցելու՝ անտեսելով Հայաստանին․ Միքայել Մինասյան
Ադրբեջանը՝ Արցախի դեմ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ հերթական պատերազմը ծավալած ագրեսորը, ռազմական հանցագործը, որը պատասխանատու է հազարավոր կորսված եւ խեղված կյանքերի համար, հրավիրվել է G-20-ի գագաթաժողովին մասնակցելու: Այս մասին Թելեգրամի իր ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Հրավիրվել է, ուշադրություն, Իտալիայի կողմից: Իտալիան, որը G-20-ի նախագահության օրոք ինքն է ընտրում ու հրավիրում գագաթաժողովին այն պետություններին, որոնք իր համար կարեւոր են: Իտալիան, որը ոչ հեռավոր անցյալում Հայաստանի ամենաբարեկամ երկրներից էր։ Նա միշտ Հայաստանի կողքին էր՝ թե տխրության, թե ուրախության պահերին։ Արյան մեջ թաթախված Ադրբեջանին հրավիրելով G-20-ի գագաթաժողովին՝ Իտալիան նույնիսկ չի էլ անհանգստացել ապահովելու հավասարության սկզբունքը՝ գագաթնաժողովին հրավիրելով նաեւ Հայաստանին։ Նիկոլը, ԱԳՆ-ն, պաշտոնյաները, եւ ընդհանրապես ամբողջ հասարակությունը ձեւացնում են, թե ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։ Մենք որոշեցինք, որ ամեն ինչ անցյալում է եւ որ առաջնահերթություններ սահմանեցինք, եւ ինչո՞ւ, օրինակ, իտալացիները պետք է Հայաստանն ավելի շատ սիրեն, քան մենք՝ հայերս:
Վերոնշյալը հերթական վառ, եւ հենց այդ պատճառով դառը ապացույցն է այն բանի, որ մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունն ու պետական ինստիտուտները կործանված են եւ անաշխատունակ: Նիկոլիզմը քանդեց մեր երկիրը ներսից եւ զրոյացրեց Հայաստանի ազդեցությունն իր սահմաններից դուրս: Մենք կորցնում ենք արժանապատվությունը, մեզ վրա ոտքեր են սրբում։ Եվ քանի դեռ մենք թույլ ենք տալիս, որ այդ դավաճանները ներկայացնեն Հայաստանը, աշխարհի արձագանքը չի կարող եւ չի լինի այլ կերպ:
Քանի դեռ մենք ինքներս մեզ չենք հարգում, մյուսները մեզ հարգելու պատճառ չունեն»,-գրել է նա:
Նմանատիպ նյութեր
3010 դիտում
11:35 08-02-2021
Իտալիան Ադրբեջանին չի հրավիրել G20-ին մասնակցելու. ադրբեջանական լրատվամիջոցի հերթական կեղծիքը
19812 դիտում
17:46 10-02-2019
Միքայել Մինասյան. Մեր երկու մեծ ընտանիքները որոշել են ստեղծել «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը
Այս բաժնից
880 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
838 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1246 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի