211652_close_icon
views-count1974 դիտում article-date 20:38 20-01-2021

Նախկինում ոչ մի անգամ այդպիսի ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել․ ընդդիմությունն իր շեշտադրումներով վտանգի տակ է դնում գերիների կյանքը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2021/01/20/pashinyan/3500937?fbclid=IwAR0V1l9LuFJNaWVgDXtIFdbAcIGso-4N9VpGnKkkC0QUA4dX_fnWLvteWYY]Tert.am[/url]-ը գրում է. Վերջին բավականին երկար տարիներին ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում։ Հիմա գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամանաբությամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինայնը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ գերիների վերադարձի վերաբերյալ հարցին։ «Նախկինում ոչ մի անգամ այդպիսի ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, թե ընդդիմությունն իր շեշտադրումներով վտանգի տակ է դնում գերիների կյանքը։ Պատգամավորը նշեց՝ «Լուսավոր Հայաստանը» պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ կասկածներ են հայտնում, որ Փաշինյանը, լինելով պարտված ղեկավար, կկարողանա միջազգային հարթակներում ներկայացնել և պատշաճ պաշտպանել ՀՀ շահը։ Ըստ Գորգիսյանի՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպումը եղավ այդ պնդումների ապացույցը, քանի որ Փաշինյանը, թեև գնում էր գերիների վերադարձի հարցի առաջնահերթությամբ, սակայն այդ հարցով որևէ ձեռքբերում չի եղել։ «Սա ապացուցում է, որ այս կարևոր թեմայում, Հայաստան-Ադրբեջան բանակցություններում Դուք այլևս ունակ չեք լինելու պաշտպանել ՀՀ շահերը, ըստ այդմ՝ ինչո՞ւ չեք հեռանում՝ հնարավորություն տալով կարող ուժերին գալ և շարունակել բանակցությունները հնարավորինս հայանպաստ ուղղությամբ»,-ասաց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր