1412 դիտում
12:12 21-01-2021
COVID-19-ի դեմ պատվաստանյութերից մահեր չեն գրանցվել․ ԱՀԿ
Մինչ այժմ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերից մահվան դեպքեր չեն գրանցվել: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ Մարիանժելա Սիմաոն, հայտնում է [url=https://ria.ru/]ria.ru[/url]-ն:
«Մենք ունենք պատվաստանյութ, որը լայնորեն օգտագործվում է շուկայում: Դա Pfizer- ն է: Եվ մենք դեռևս չենք տեսել ոչ մի մահ ներկայումս օգտագործվող պատվաստանյութերից», – ասել է նա:
Ըստ ԱՀԿ ներկայացուցչի՝ գրանցվել են կողմնակի ազդեցության մի քանի դեպքեր, ինչպիսին է անաֆիլակտիկ ցնցումը, իսկ պատվաստվածներից ոմանց մոտ ալերգիայի լուրջ հակվածություն կա։ Նման իրավիճակում անհրաժեշտ է պատվաստումներ կատարել բժշկական հաստատություններում՝ հսկողության տակ, բացատրել է Սիմաոն:
Նա նաև հավելել է, որ ԱՀԿ-ն ուշադիր հետևում է պատվաստանյութի ցանկացած կողմնակի ազդեցության և թարմացնում է իր առաջարկությունները: Ներկայումս կորոնավիրուսի դեմ պայքարի ևս 12 դեղամիջոցներ արդյունավետության և անվտանգության գնահատականին են սպասում կազմակերպության փորձագետներից։
Նմանատիպ նյութեր
4611 դիտում
22:50 24-12-2021
Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստանյութերից ամենամեծ սպառումն ունի Sinopharm-ը
11621 դիտում
22:01 23-07-2020
ԱՀԿ-ի կարծիքով COVID-ի դեմ պայքարում ուլտրամանուշակագույն ախտահանիչ լամպեր չպետք է օգտագործվեն
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»