1627 դիտում
13:25 21-01-2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Արցախի գործընկերներին է նվիրաբերում համակարգչային տեխնիկա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը կնվիրաբերի համակարգչային տեխնիկա: Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում:
Ըստ հիմնավորման՝ 2019 թվականի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստորաբաժանումների համակարգչային տեխնիկան թարմացնելու նպատակով ստացվել է բավարար քանակի համակարգչային և հարակից տեխնիկա, որի արդյունքում որոշ քանակի համապատասխան տեխնիկա փոխարինվել է և դեռ փոխարինվում է:
«Արդյունքում առաջանում է փոխարինված համակարգչային որոշ քանակի պահուստ, որը տեխնիկապես և համակարգչային տեխնիկային ներկայացվող չափանիշների տեսանկյունից դեռ ենթակա է հետագա շահագործման:
Հաշվի առնելով Արցախի Հանրապետության դեմ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի պետական մարմինների ինֆրակառուցվածքների կրած կորուստները, նաև Արցախի Հանրապետության ԱՍՀՄ նախարարության դիմումները նշված հարցում աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ առաջարկվում է նախարարության առկա պահուստի մի մասը նվիրաբերության կարգով հանձնել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը»,- ասված է հիմնավորման մեջ:
Ակնկալվում է, որ որոշման նախագծի ընդունմամբ որոշ չափով կլուծվի ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության բնակչության սոցիալական պաշտպանության աշխատանքների էլեկտրոնային կառավարման խնդիրները:
Նմանատիպ նյութեր
1573 դիտում
10:53 02-05-2014
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անտեսել էր «մասնագիտական» տոնը․ ՉԻ
1849 դիտում
17:23 30-01-2021
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունն իրազեկում է
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»