1573 դիտում
10:53 02-05-2014
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անտեսել էր «մասնագիտական» տոնը․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Ինչպես ասում են՝ ով ինչպես կարողացավ, այնպես էլ տոնեց Մայիսի մեկը։ Իսկ, ահա, պատկան մարմինները կարծես թե մոռացել էին տոնի մասին և իրավամբ ընկել արձակուրդային տրամադրության մեջ։
Այսպես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզապես անտեսել էր «մասնագիտական» տոնը։ Անգամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տոնի կապակցությամբ ուղերձ չհղեց, ուր մնաց նախաձեռներ շահագրգիռ կողմերի հետ հանդիպում կամ աշխատաշուկայի, արժանապատիվ աշխատանքի ու վարձատրության խնդիրների մասին քննարկում կազմակերպեր։
Ինչպես երևում է, նախարարությունը պարզապես «գլուխ չի դրել» և ազատել է իրեն նման հոգսերից։ Սա նույն բանն է, եթե օրինակ Բանակի օրը Պաշտպանության նախարարությունը ոչ մի միջոցառում չկազմակերպի, չայցելի զորամասեր և չխոսի ձեռքբերումների կամ թերացումների մասին, այլ պարզապես նախորդ օրը փակի նախարարության դռներն ու տրվի հանգստի»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1624 դիտում
13:25 21-01-2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Արցախի գործընկերներին է նվիրաբերում համակարգչային տեխնիկա
1846 դիտում
17:23 30-01-2021
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունն իրազեկում է
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը