1419 դիտում
15:20 21-01-2021
Իրականացվում է մրցույթ Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու նպատակով
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ միջպետական համաձայնագրի շրջանակում իրականացվում է մրցույթ Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նախատեսված է 16 կրթաթոշակային տեղ` 6 բակալավրիատ, 7 մագիստրատուրա, 3 ասպիրանտուրա:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ու օտար լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները: Մասնակիցները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:
Փաստաթղթերն ընդունվում են 2020 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 8-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 և 313 սենյակներ, հեռ.՝ +37410-59-96-44, +374 10-59-96-46)։
Քննությունները տեղի կունենան 2021 թվականի փետրվարի 11-ից 19-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց: Այն հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ ՉԺՀ բյուջեի միջոցների հաշվին։
Թեկնածուները նաև պետք է կապ հաստատեն ՉԺՀ ընդունող բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով [url=https://www.campuschina.org/]www.campuschina.org[/url] կայքէջ:
Նմանատիպ նյութեր
1195 դիտում
17:37 16-01-2024
Դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»