1650 դիտում
20:18 21-01-2021
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը իրականացնում է միջազգային նախագիծ՝ միտված Հայաստանում և Վրաստանում ձեռնարկություն- գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության բարելավմանը
ՀՊՏՀ-ն իրականացնում է միջազգային նախագիծ՝ միտված Հայաստանում և Վրաստանում ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության բարելավմանը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2020թ․ տարեվերջին դարձել է միջազգային՝ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի համակարգող։ Նախագիծն ունի 1,5 տարվա տևողություն և համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադի միջազգային ֆոնդի դրամաշնորհների միջոցով: Նախագծի նպատակն է խթանել ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթը Հայաստանում և Վրաստանում` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա։
Այսօր առցանց ձևաչափով կայացել է նախագծի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցել են ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը,«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի ինժեներատեխնոլոգիական բաժնի ղեկավար Վլադիմիր Դեխտյարյովը, «Հաթերք Ֆուդ» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Սամվել Միրզախանյանը, ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Սոնա Մատինյանի գլխավորությամբ, ԿԳՄՍ և ԲՏԱ նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՓՄՁ-ների և հետազոտական ինստիտուտների ու ակադեմիական կառույցների հետաքրքրված ներկայացուցիչներ:
Մասնակիցներին ողջունել է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ապա անդրադարձել է նախագծի կարևորությանը և ընդգծել, որ ՀՊՏՀ գործընկերները սույն նախագծի շրջանակներում հեղինակավոր բուհեր և ինստիտուտներ են, մասնավորապես Մասարիկի համալսարանը (Չեխիա), Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարանը (Լեհաստան), «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը, Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանը (Վրաստան) և Կոշիցեի տեխնիկական համալսարանը (Սլովակիա):
«Կարծում եմ, որ նախագիծը կարևորություն ունի Հայաստանի համար նաև այն պատճառով, որ նպատակ ունի խթանել ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթը` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա։ Սա հատկապես կարևորում եմ հետպատերազմյան ժամանակաշրջանում, քանի որ նախագծի շրջանակում հնարավոր է լինելու բարձրացնել հայկական ՓՄՁ-ների, գիտահետազոտական ինստիտուտների իրազեկվածությունը համատեղ տեխնոլոգիական ծրագրեր իրականացնելու գործում, ընդլայնել և ամրապնդել համապատասխան աշխատակիցների գիտելիքներն ու կարողությունները տեխնոլոգիաների փոխանցման գործում և այլն»,-նշել է ՀՊՏՀ ռեկտորը։
Այնուհետև մասնակիցները հանդես են եկել նախագիծը ներկայացնող շնորհանդեսներով։
Հավելենք, որ նախագծի նպատակն է բարձրացնել Հայաստանի և Վրաստանի ՓՄՁ-ների, գիտահետազոտական ինստիտուտների իրազեկվածությունը համատեղ գիտահետազոտական գործունեության առավելությունների վերաբերյալ,ընդլայնել և ամրապնդել գիտելիքի և տեխնոլոգիայի փոխադրման համար պատասխանատու աշխատակազմի գիտելիքներն ու կարողությունները Արևելյան գործընկերության թիրախավորած երկրներում, մշակել ՓՄՁ-ների և գիտահետազոտական ենթակառուցվածքների միջև համագործակցության հայեցակարգ Արևելյան գործընկերության թիրախավորած երկրներում:
[b]ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
3310 դիտում
18:04 27-05-2014
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դարձել է «Տնտեսագիտական համալսարանների եվրասիական ասոցիացիայի» անդամ
1722 դիտում
13:15 24-05-2021
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ցանկանում են դարձնել հիմնադրամ. նախագիծ է ներկայացվել
4388 դիտում
09:40 09-03-2021
Ֆիզուլիում կառուցվող օդանավակայանը միտված է ռազմական նշանակության ենթակառուցվածք ստեղծելուն. իրանագետ