211652_close_icon
views-count14792 դիտում article-date 23:08 21-01-2021

Արաբկիրի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիմումի փաստով

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի ոստիկանությունը պետք է պարզի ոստիկանության այն ծառայողի ինքնությունը, ով ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ Ա. Մինասյանի: Չգիտես ինչու, ոստիկանության այդ ծառայողը ցուցաբերել է ոստիկանին ոչ վայել վերաբերմունք ու մինչ Ա. Մինասյանը և բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են պարզել, թե ինքը ոստիկանության որ բաժնի ծառայող է, նա հրաժարվել է պատասխանել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մինասյանն արդեն պարզել է այդ ոստիկանի ինքնությունը, ինչպես նաև ոստիկանության որ բաժնում է վերջինս աշխատում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր