1128 դիտում
10:41 22-01-2021
Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ Նիդերլանդներում պարետային ժամ կսահմանվի
Նիդերլանդների խորհրդարանը հավանություն է տվել կառավարության՝ կորոնավիրուսային համավարակի ֆոնին պետության տարածքում ժամանակավորապես պարետային ժամ սահմանելու առաջարկին։ Այս մասին հայտնում է [url=https://www.reuters.com/article/us-health-coronavirus-netherlands/dutch-government-to-introduce-first-curfew-since-world-war-ii-rtl-idINKBN29P170?fbclid=IwAR2fonjRn4i6fR-AvbZ-SrG43md3ulNmM2m2uXtx1qGFQOHZMsDDBI6IBF4]Reuters[/url] լրատվական գործակալությունը՝ ընդգծելով, որ Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ Նիդերլանդներում պարետային ժամ կսահմանվի:
Նշվում է՝ պարետային ժամն ուժի մեջ կմտնի հունվարի 23-ից։
Երկրի վարչապետ Մարի Րութի խոսքով՝ հրատապ հարցերով բնակիչները կկարողանան տունը լքել տեղի ժամանակով 20։30-ից մինչև 04:30-ը։ Մնացած դեպքերում մարդկանց տեղաշարժը, բացառությամբ արտակարգ դեպքերի, կարգելվի։
Կարանտինային միջոցառումները խախտելու համար նախատեսված է 95 եվրո տուգանք։
Երկիրը նախատեսում է խորհրադարան ներկայացնել նաև նոր նախագիծ, որով կարգելվի Մեծ Բրիտանիայից և Հարավային Աֆիկայից թռիչքները՝ երկրում կորոնավիրուսի նոր շտամներով վարակման դեպքերը կանխելու համար:
«Սա շատ կոշտ միջոց է, բայց կորոնավիրուսի «բրիտանական» տարբերակը մեզ այլընտրանք չի թողնում», - ասել է երկրի վարչապետը:
Նմանատիպ նյութեր
2846 դիտում
13:11 19-07-2015
Գերմանիայում էվակուցանում են 16 հազար բնակչի՝ 2-րդ աշխարհամարտից մնացած ականների պատճառով
1387 դիտում
12:00 09-02-2014
Հնդկաստանի Քաշմիր նահանգում պարետային ժամ է սահմանվել
Այս բաժնից
1189 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1006 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
997 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո