8635 դիտում
22:48 22-01-2021
Նիկոլ Փաշինյանը մեր տարածքները համարում է զուտ հողային զանգված, ռազմաքաղաքական իրավիճակին էլ սիրողական գնահատականներ է տալիս. Տիգրան Աբրահամյան
Նիկոլ Փաշինյանը մեր տարածքները համարում է զուտ հողային զանգված, ոչ թե հայրենիք և դրանից բխող հայտարարություններ է անում: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2021/01/22/Abrahamyan/3503049]Tert.am[/url]-ի հետ զրույցում նշեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահմայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը, թե Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն և այդ կարգավիճակով հայկակա՞ն է:
«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Շուշիի մասին անակնկալ չէր, դրանից առաջ առիթ ունեցել էր ասել, որ Շուշին դժբախտ և դժգույն քաղաք էր: Եթե նախնական շրջանում կարող էր տպավորություն լինել, որ թե դա անփորձության, չգիտակցված մոտեցումների արդյունք է, բայց այս գործընթացների ողջ շղթան ցույց է տալիս, որ այս ամենը գիտակցված և նպատակաուղղված է, ամեն ձևով ոտնահարվում է մեր երկրի ազգային, պետական շահը»,-ասաց նա:
Տիգրան Աբրահամյանի դիտարկամբ՝ իշխանության քաղաքականությունը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: «Պետությունն առաջ է քաշում մոտեցումներ, որոնք գոնե վերջին 3 տասնամյակում առաջ են քաշվել Ադրբեջանի կողմից»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե պատերազմի ելքը հնարավոր չէր ավելի քիչ հողային կորուստներով, ապա Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Փաշինյանը փորձում է սիրողական գնահատականներ հնչեցնել ռազմաքաղաքական ընդհանուր իրավիճակի վերաբերյալ: Ըստ նրա՝ այդ կերպ փորձում է մոլորեցնել, հասարակության այն խմբին, որը դեռևս իրեն աջակցում է:
Անդրադառնալով այսօր տեղի ունեցած անվտանգության ընդլայնված նիստին, որին մասնակցում էր նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Տիգրան Աբրահամյանն ասաց.
«Այլ բան է ցույց տալ, թե ինչով են զբաղված, բայց այլ բան է, թե մենք իրականում ինչ ենք տեսնում: Անվտանգության խորհրդի նիստը, որը ձևակերպված էր որպես ընդլայնված, ինձ համար տարօրինակ կերպով հրավիրված չէր ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով ի պաշտոնե համակարգում է անվտանգության ուղղությամբ քաղաքականությունը: Սա արդեն երկրորդ խորհրդակցությունն է, երբ նրան չեն հրավիրում կամ որևէ այլ պատճառով չի մասնակցում, բայց ընդլայնված խորհրդակցության մասնակցում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը, ոչ ոլորտային տարբեր մասնագետներ: Այս պարագայում այդ հանդիպումների լրջությունը լրիվ այլ տեսք է ստանում»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
613 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
868 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին