2006 դիտում
19:40 23-01-2021
ԿԳՍՄ փոխնախարար. Հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«2020 թվականի դրությամբ հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով։ Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք։
Այս խնդրի կարգավորման նպատակով, բացի գործուղման կարգի և տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման փոփոխություններից, սկսել ենք դպրոցների մենթորական աջակցության և էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիրը։
Ինչպես նշել էի, այս բոլոր դպրոցներում ստեղծվել են անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ, որտեղ հնարավոր է կազմակերպել հեռավար ուսուցում։
Մինչև 2021 թվականի մարտի 30-ը նախատեսվում է արագ աջակցության դասընթացների մշակում և առցանց հարթակներում դրանց բաց հասանելիության ապահովում։ Այս բաղադրիչի արդյունքներից կարող են օգտվել բոլոր ուսուցիչները, սակայն առանց համաժամանակյա ուղեկցման։
Հաջորդ բաղադրիչով նույն ժամանակահատվածում կմշակվեն և կհավաքագրվեն էլեկտրոնային դասավանդող դպրոցների ընտրության չափանիշները։ Մրցույթը կանցկացվի բաց ձևաչափով և հասանելի կլինի բոլոր դպրոցներին։ Այնուհետև կիրականացվի դպրոցների կարողությունների զարգացում. յուրաքանչյուր դպրոցի համար նախատեսվում է պատրաստել առնվազն մեկ մենթոր։ Ավագ մենթորները ապրիլ-մայիս ամիսներին կպատրաստեն ընտրված դպրոցների ուսուցիչներին՝ զարգացնելով նրանց էլեկտրոնային դասավանդման կարողությունները։
Էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման գործընթացն արդյունավետ ավարտած դպրոցները կարող են ծառայություններ մատուցել ուսուցչի կարիք ունեցող դպրոցներին։
Էլեկտրոնային դասավանդման կարողությունների որակի ապահովման նպատակով մինչև օգոստոսի 30-ը նախատեսվում է մշակել և ներդնել որակի ապահովման մեխանիզմներ՝ հիմնված մշտադիտարկման գործիքների և որակի ճանաչման վրա։
Ծրագրի միջոցով 2021 թվականի սեպտեմբերից բոլոր 101 դպրոցներում կապահովվի ներքոնշյալ առարկաների ուսուցումը: Հետագայում նշված մեխանիզմով հնարավոր կլինի օպերատիվ արձագանքել բոլոր դեպքերին, երբ ուսուցչի բացակայության պատճառով երեխաները որևէ առարկա չեն ուսումնասիրում»։
Նմանատիպ նյութեր
1735 դիտում
09:49 30-03-2021
101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների պակասի պատճառով. «Փաստ»
2816 դիտում
20:32 10-04-2022
Այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով. ԿԳՍՄ փոխնախարար
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»