19533 դիտում
19:25 24-01-2021
Դավիթ Եղիշյան. Ջաբրայիլի ուղղության մասին ուշագրավ բաներ իմացա պատերազմի օրերին
Արցախյան պատերազմի մասնակից Դավիթ Եղիշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պատերազմի առաջին օրը թշնամին փորձել է ճեղքել մեր պաշտպանությունը բոլոր ուղղություններով, սակայն նրան հաջողվել է ճեղքել միայն երկու տեղից՝ հարավում Ջաբրայիլի զորամասի աջ թևից ու հյուսիսում՝ Թալիշ գյուղի դիմացից, մյուս բոլոր ուղղություններով ետ է շպրտվել, տալով մեծ կորուստներ: Սակայն ինչու՞ թշնամուն հաջողվեց ճեղքել այդ երկու ուղղությունները:
Թալիշի ուղղության մասին տեղեկություն չունեմ, բայց հարավի՝ Ջաբրայիլի ուղղության մասին ուշագրավ բաներ իմացա պատերազմի օրերին, որը մտորելու տեղիք է տալիս:
Հոկտեմբերի վերջերին զրուցեցի ժամկետային մի զինծառայողի հետ, ով ծառայում էր Ջաբրայիլի զորամասում, նա վիրավորվել էր պատերազմի սկզբնամասում, վիրահատվել էր Երևանում ու ետ վերադարձել արդեն մեր մոտ, քանի որ Ջաբրայիլը այլևս թուրքերի ձեռքում էր:
Ես նրան խնդրեցի պատմել, թե ո՞նց եղավ սկզբում, որ թշնամին կարողացավ անցնել մեր պաշտպանությունը: Նա ինձ պատմեց, որ զորամասը ամբողջ կազմով չի հանվել դիրքեր, չնայած նրան, որ սեպտեմբերի 26-ին արդեն բոլորը հստակ գիտեին, որ սեպտեմբերի 27-ին թշնամին իր ողջ զորաբանակով լայնածավալ հարձակում է սկսելու: Զինվորն ասաց, որ իրենց գնդի հրամանատարը փախած է: Ստացվում է, որ թշնամի հագեցած հարձակմանը դիմավորել է 2 գումարտակով պահվող առաջնագիծը և մեկ մարտկոց Դ-30 հրետանի, ինչպես եղավ Ապրիլյան պատերազմում:
Ես ժամկետային զինվոր ժամանակ ծառայել եմ հենց Ջաբրայիլի զորամասում, ու գիտեմ, որ պատերազմի ժամանակ մեզ օգնության պետք է գան Արա Լեռի հրետանային գունդը, Ֆիզուլիի տանկային գունդը, Կուբաթլույի գունդը, ինչպես նաև Մեղրիի գունդը: Եթե պատերազմի մասին իմացողները Ջաբրայիլի զորամասը համար մեկով հանեին դիրքեր, ինչպես նաև թեկուզ առանց Մեղրիի զորամասի մյուս զորամասերը մոտեցնեին Արցախի հարավ-արևմտյան սահմանին, ես ավելի քան վստահ ասում եմ, պատերազմը կանգնելու էր հենց առաջին ժամերին Ջաբրայիլի առաջնագծում, քանի որ ադրբեջանաթուրքական զորքը ուղղակի չէր կարող ճեղքել մեր առաջնագիծը: Մեկ բան է պաշտպանվել կահավորված առաջնագծում, մեկ այլ՝ ավելի դժվար բան է պաշտպանվել նահանջելուց հետո սարքված նոր բնագծերում:
Ի՞նչ է սա, հանցավոր անգրոծությու՞ն, թե՞ դավաճանություն, դա էական չէ, էականն այն է, որ այսպիսի և այլ բազմաթիվ դեպքերի արդյունքում մենք կորցրեցինք Արցախը և տվեցինք հազարավոր զոհեր ու վիրավորեն:
Բոլորը պետք է պատասխան տան, չնայած, որ ես հույս չունեմ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12354 դիտում
22:12 22-08-2021
ԱՍԱԼԱ-ի հայ մարտիկների նկարի համար ֆեյսբուքյան էջս 24 ժամով արգելափակվեց. Դավիթ Եղիշյան
3965 դիտում
18:54 25-08-2019
Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա. Նիկոլ Փաշինյանը՝ չծխող գործընկերների մասին
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին