211652_close_icon
views-count2744 դիտում article-date 18:19 24-01-2021

Կարեն Քոչարյան. Հայաստանում կոտրված են բոլոր տաբուները, տրորված են բոլոր կարմիր գծերը

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանում կոտրված են բոլոր տաբուներ, տրորված են բոլոր կարմիր գծերը, արհամարված են բոլոր գրված և չգրված օրենքները: Բարոյական նորմերի և պարզ մարդկային հարաբերությունների մասին խոսելն անիմաստ է: Չեմ ուզում փնտրել մեղավորներին, հիմա դա արդեն էական չէ, որովհետև, եթե անգամ ինչ-որ հրաշքով վերականգնվեն պետության ինստիտուտներն ու տնտեսությունը, մարդկանց կյանքը դեռ երկար նման է լինելու սարսափ ֆիլմի սյուժեի: Հայերը սկսել են տրորել բարեկամությունն ու ընկերությունը, մեծ ու փոքրը, կին-տղամարդ հարաբերությունները: Ու անիմաստ է ասել «ուշքի եկեք քանի դեռ ուշ չէ»: ՈՒՇ Է: ՇԱՏ ՈՒՇ Է: Ուշ է, բայց վերջը չէ: Պարզապես հիմա արդեն յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի ինչպես է շարունակում ապրել և որտեղ է իրեն ավելի կոմֆորտ պայմաններում զգում՝ գոմում և բարդակում, թե, այնուամենայնիվ ընտանեկան, բարեկամական և ընկերական շրջապատում: Ընտրությունը ձերն է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր