1316 դիտում
12:25 25-01-2021
Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական նոր ծրագիր
Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական փորձնական ծրագիր: Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/1041275.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:
«Առաջին փուլով նախատեսվում է թեթև կոնստրուկցիաներով 5 փայտե առանձնատուն կառուցել: Ֆիննական կացարանների կատարելագործված՝ արցախյան տարբերակով առանձնատները կունենան 80 քառակուսի մետր բնակտարածք՝ 2 ննջասենյակով, հյուրասենյակով, խոհանոցով ու ներքին սանհանգույցով: Բացի այդ, նախատեսված է 1000 քառակուսի մետրի չափով տնամերձ տարածք: Քաղաքաշինության նախարարությունն առաջին փուլում փայտյա շինանյութով կառուցվող տները պատվիրել է տարբեր մոդելներով: Ըստ այդմ՝ որոշվելու է, թե դրանցից որն է համապատասխանում Արցախի բնակլիմայական պայմաններին ու տեղի պահանջներին: Այնուհետև, ըստ ընտրված տարբերակի՝ մոտ երեք տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել ավելի քան 7000 այդպիսի առանձնատուն»,-մանրամասնեց քաղաքաշինության նախարարը: Նրա խոսքով, առայսօր պատերազմի հետևանքով վնասված տների վերաբերյալ քաղաքաշինության նախարարությունում գրանցվել է 4300 դիմում:
«Ընթացքավորվել է շուրջ 2000 դիմում: Ընդ որում, շուրջ 1200 օբյեկտների վերականգնման աշխատանքներն ավարտված են: Մոտ 800 դիմումատուների տրամադրվել է համապատասխան շինանյութ՝ սեփական ուժերով վերանորոգումն իրականացնելու համար: Ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում պատերազմի հետևանքով վնասված շուրջ 800 օբյեկտում»,- հավելեց Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
1363 դիտում
15:37 19-08-2021
Գյումրիում մեկնարկելու է բնակարանաշինական նոր ծրագիր
1342 դիտում
15:23 23-01-2021
Օր առաջ սկսել բնակարանաշինական աշխատանքները. Արցախում քննարկվել են բնակարանային ծրագրերը
1303 դիտում
14:57 25-06-2022
Համայն հայության ջանքերի շնորհիվ Արցախում իրականացվում են մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներ․ Արցախի նախագահ
Այս բաժնից
853 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
700 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
967 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը