1309 դիտում
14:39 25-01-2021
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 375 դեպք, որից 151-ը՝ արտակարգ
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 18-ից 24-ն գրանցվել է 375 դեպք, որից 151-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի, 3 փլուզման, 1 քարաթափման, 11 ինքնասպանության փորձի դեպք, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 112 կենցաղային կանչ. տուժել է 115 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:
Արձանագրվել է թունավորման 9 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 57 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 144 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 669 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Նմանատիպ նյութեր
2037 դիտում
12:00 02-12-2019
ԱԻՆ-ում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը գրանցվել է 345 դեպք, որից 151-ը՝ արտակարգ. 911-ն ամփոփում է անցած շաբաթը
1274 դիտում
12:24 13-12-2021
Գրանցվել է 347 դեպք, որից 151-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
840 դիտում
14:50 20-06-2022
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 577 դեպք, որից 151-ն՝ արտակարգ
Այս բաժնից
499 դիտում
20:45 18-10-2024
Մխիթար Հայրապետյանը հյուընկալվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
928 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
718 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը