211652_close_icon
views-count4822 դիտում article-date 19:47 25-01-2021

Ալբերտ Ազարյանը հրաժարվել է մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

Երևանում տեղի է ունեցել ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի հաշվետու - ընտրական արտահերթ ժողովը: Ֆեդերացիայի նախագահ, լեգենդար մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի հայաստանցի միակ եռակի չեմպիոն, հարցման արդյունքներով Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ ճանաչված Ալբերտ Ազարյանը հրաժարվել է պաշտոնից: Ժողովի մասնակիցները նրան միաձայն ընտրել են պատվավոր նախագահ: Կազմակերպության նոր նախագահ է ընտրվել փոխնախագահ, սպորտի վարպետ Գագիկ Վանոյանը:

Նմանատիպ նյութեր