4936 դիտում
09:08 26-01-2021
Թաղվում ենք պարտքերի մեջ․ պետական պարտքը հասել է 8 մլրդ դոլարի․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ «Մեր երկիրը գնալով ավելի ու ավելի է խրվում պարտքերի մեջ: Չնայած Նիկոլ Փաշինյանն իշխանության էր եկել լուծելու նաև պարտքերի հարցը, հիմա Հայաստանը շատ ավելի մեծ տեմպերով է մտնում պարտքերի բեռի տակ: Պետական պարտքը հասել է 8 մլրդ դոլարի: Մեկ տարվա ընթացքում պարտքն ավելացել է 8,8 տոկոսով:
Պարտքի աճը շատ ավելի մեծ է դրամով արտահայտված: Հաշվի առնելով դրամի թուլացումը՝ պարտքի աճը մեկ տարում կգերազանցի 18 տոկոսը:
Հիշեցնենք, որ դրամի թուլացումը բացասական գործոն է պարտքի սպասարկման համար: Պարտքի մեծ մասը տարադրամով է, և ազգային արժույթի արժեզրկումը ծանրացնում է դրա սպասարկումը: Դրամի թուլացման հետևանքով ավելի շատ միջոցներ են անհրաժեշտ լինում պարտքը սպասարկելու համար: Պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտավորություններն են: Խոսքն այն պարտավորությունների մասին է, որոնք վճարում է պետական բյուջեն: Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալներով կառավարության պարտավորությունները գերազանցում են 7,5 մլրդ դոլարը: Անցած տարվա ընթացքում դրանք ավելացել են ևս 677 մլն դոլարով կամ գրեթե 10 տոկոսով: Սակայն սա, ըստ ամենայնի, այն ամբողջ աճը չէ, որն անցած տարի տեղի է ունեցել կառավարության պարտավորություններում: Ինչ-ինչ պատճառներով, գոյացած պարտավորությունների մի մասը հավանաբար պետական պարտքի ցուցանիշներում կներառվի ավելի ուշ:
Եղան տեղեկություններ, որ կառավարությունը ևս 1 մլրդ դոլարը գերազանցող պարտք է կուտակել արցախյան պատերազմի ժամանակ գնված ռուսական զենքի դիմաց: Պատերազմի ժամանակ կառավարությունը ձեռք է բերել մեծ քանակությամբ զենք-զինամթերք: Հասկանալի պատճառներով, դրա համար վճարումներ չեն կատարվել կամ կատարվել են մասնակի: Զենքը ձեռք է բերվել ապառիկով, որի դիմաց մեծ պարտք է կուտակվել:
Քանի որ մեր պետական բյուջեն ի վիճակի չէ միանգամից վճարել այդ գումարները, ենթադրվում է, որ դրանք կձևակերպվեն որպես պետական պարտք: Սպասվում էր, որ այդ մասին փաստաթուղթ կստորագրվի հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Սակայն այդ մասին այդպես էլ որևէ պաշտոնական տեղեկատվություն չեղավ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1245 դիտում
10:50 19-01-2015
Իրանի արտաքին պարտքը հասել է 6,111 մլրդ դոլարի
1117 դիտում
10:28 05-05-2015
ՀՀ արտաքին պետական պարտքը ընդհուպ մոտեցել է 4 մլրդ դոլարի սահմանին. ՀԺ
3154 դիտում
09:28 30-01-2016
ՀՀ պետական պարտքը հատեց 5 մլրդ դոլարի սահմանը. նման բան երբեք չի եղել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը