211652_close_icon
views-count1962 դիտում article-date 09:16 26-01-2021

Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության [url=http://mil.ru/]նախարարությունը[/url] տեղեկացնում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: «Ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում», – ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: «Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնումը, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը: Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 222 փախստական։ Նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 51 065 մարդ»,- ասված է հայտարարության մեջ: Ըստ հաղոդագրության՝ հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: 2020թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 672,3 հա տարածք, 225,8 կմ ճանապարհ, 883 բնակելի տարածք՝ այդ թվում ՝ սոցիալական նշանակության 25 օբյեկտ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 23 813 պայթուցիկ նյութ: «Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասված է հաղորդագրություն մեջ:

Նմանատիպ նյութեր