1358 դիտում
11:53 27-01-2021
Հայաստանում գնաճն ամենացածրն է ԵԱՏՄ-ում
Հայաստանում 2020-ի նոյեմբերին գրանցվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում գների ամենացածր աճը. գները 2019-ի դեկտեմբերի նկատմամբ աճել են 0,3%-ով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 1,6%-ով։ Այս մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) [url=http://www.eurasiancommission.org/hy/Pages/default.aspx]կայքը[/url]։
ԵԱՏՄ բոլոր հինգ երկրներում միասին վերցրած ապրանքների և ծառայությունների գներն այս տարվա նոյեմբերին 2019-ի դեկտեմբերի համեմատ աճել են 4,5%-ով, նոյեմբերի համեմատ՝ 4,9%-ով։ Ընդ որում, Բելառուսում այդ ցուցանիշները կազմել են 6,1% և 6,6%, Ղազախստանում՝ 6,5% և 7,3%, իսկ Ղրղզստանում՝ 7,2% և 8,2%։ Ռուսաստանում 2020-ի նոյեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 4,1% և նոյեմբերի համեմատ՝ 4,4%։
Նմանատիպ նյութեր
2137 դիտում
22:17 23-11-2014
Երևանում աղքատության մակարդակն ամենացածրն է. ԱՎԾ
6506 դիտում
16:53 17-12-2014
Դոլարի գնաճն ազդել է նաև գեներալ Սեյրան Սարոյանի ֆինանսական հնարավորությունների վրա
Այս բաժնից
640 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
874 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
802 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել