211652_close_icon
views-count1243 դիտում article-date 17:12 27-01-2021

Արցախի նախագահը ոստիկանության պետ և ԱԻՊԾ տնօրեն նշանակելու հրամանագրեր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանին ԱՀ ներքին գործերի նախարարության համակարգում գործող Ոստիկանության պետ նշանակելու մասին։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով ԱՀ ներքին գործերի նախարարության համակարգում գործող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ծառայության գնդապետ Մեխակ Արզումանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։

Նմանատիպ նյութեր