211652_close_icon
views-count1623 դիտում article-date 22:52 27-01-2021

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանի խոսքով՝ իրենք հայ գերիների հարցը բարձրացնում են Ադրբեջանի իշխանությունների հետ զրույցներում, երբ դրա հնարավորությունը ստեղծվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լըմուանը նշեց Երևանում լրագրողների հետ զրույցում: «Բնականաբար, այդ հարցն արծարծում ենք Ադրբեջանի իշխանությունների հետ, հենց դրա հնարավորությունն ունենում ենք: Ամեն դեպքում, երկու կողմերի հետ էլ մեր հարաբերություններում ամեն ինչ դնում ենք սեղանին, քննարկում ենք բոլոր հնարավոր հարցերը: Ռազմագերիների հարցով գլխավոր մանդատը ԿԽՄԿ-ն ունի և իրենք աշխատում են այդ ուղղությամբ, բայց, բնականաբար, մենք էլ ամեն հնարավորության դեպքում արծարծում ենք այդ հարցը»,- ասաց ԱԳՆ պետքարտուղարը:

Նմանատիպ նյութեր