2001 դիտում
23:10 27-01-2021
Ադրբեջանում հայ սպանելը դարձել է սուրբ գործ, իսկ մեր դեմագոգ և անգրագետ իշխանությունը մեզ ասում է՝ ռևանշից մի՛ խոսեք, բարեկամացե՛ք ադրբեջանցիների հետ. Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2021/01/27/Arman-navasardyan/3507725?fbclid=IwAR3J_QbqZEVpfRVhzJN3Zj7nTyEpeu_kVkHQJwRUe_U9-SlDSRGyqxKP7nk]tert.am[/url]-ը գրում է. Այս իշխանությունը խոստումներ տվեց, ծրագրեր կազմեց, թե ԱԳՆ-ում փոփոխություններ կկատարվեն, թավշյա հեղափոխությունը կմտնի այդ կառույց, մինչդեռ այն թերությունները, որոնք տասնամյակներով կուտակված էին դիվանագիտական ծառայության համակարգում, շարունակվում են. այդ ամենը ցայտուն արտահայտվեց պատերազմի ընթացքում և դրանից հետո, երբ անհրաժեշտ էր անխափան դիվանագիտական աշխատանք ապահովել:
«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանը:
«Ամենամեծ խնդիրն այն է, որ մեր դիվանագիտական ծառայության մակարդակը ոչ պրոֆեսիոնալ է, այն սիրողական մոտեցման վրա է։ Համակարգում տեղ են գտել անձինք, որոնք կապ չունեն դիվանագիտության հետ։ Դեսպանի սխալը սակրավորի սխալ է, դրանից տուժում է ամբողջ պետությունը։ Շարունակվում է դեսպաններին հովանավորչությամբ նշանակելու պրակտիկան, դեսպան են դառնում կասկածելի մարդիկ»,- ասել է դիվանագետը:
Ըստ Նավասարդյանի՝ պատերազմից հետո Հայաստանը չունի ո՛չ արտաքին, ո՛չ ներքին ինքնիշխանություն, ինչը վտանգում է պետականությունը և տարածքային ամբողջականությունը. «Արդյոք մեր դեսպաններն ի վիճակի՞ են դիվանագիտությամբ զբաղվելու։ Իրանի հետ մեր հարաբերությունների նման կոլապսն ունի հեռուն գնացող վտանգներ, մի շարք սխալներ ենք թույլ տվել։ Թուրքիան տարածաշրջանում առաջնային գործոն է դարձել։ 30 տարի Իրանը հանգիստ ապրում էր՝ հարևանությամբ ունենալով հայկական զորքեր, հիմա Արաքսի հովտում ադրբեջանցիներ և ահաբեկիչներ են»:
Դիվանագետի կարծիքով՝ անընդունելի է, որ Ադրբեջանում հայ սպանելը դարձել է սուրբ գործ, իսկ մեր դեմագոգ և անգրագետ իշխանությունը մեզ ասում է՝ ռևանշից մի՛ խոսեք, բարեկամացե՛ք ադրբեջանցիների հետ. «Այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում երկրորդ եռակողմ հայտարարությունից հետո, վկայում է, որ պատերազմը շարունակվում է, և խաղաղասիրական հայտարարություններ անել՝ նշանակում է հարված հասցնել ժողովրդի պատվին և պետականությանը։ Խաղաղությունը լավ բան է, բայց ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն գնալու դրան։ Սահմանների բացումը և առևտրափոխանակությունը պատրանք են։ Կա՛մ պատերազմը կշարունակվի, կա՛մ թուրքերի հետ մեր կեղծ բարեկամությամբ պետությունը կկործանվի»:
Դիվանագետի պնդմամբ՝ եթե պատերազմի ընթացքում մեր զինուժը խոցեր ադրբեջանական ենթակառուցվածքները, այդ երկիրը կպարալիզվեր, դա նաև Ռուսաստանի շահերից էր բխում: «Եթե հարվածեինք նավթագազային ուղիներին, այսօր պատկերն այլ կլիներ, նրանք դրանից էին վախենում։ Բայց ՀՀ նախագահը երկու անգամ հայտարարեց, թե մենք երաշխավորում ենք խողովակաշարերի անվտանգությունը։ Հայաստանը պետք է վերածել ամրոց-պետության՝ ժամանակակից զինտեխնիկայով, տնտեսությամբ, բարոյահոգեբանական բարձր նկարագրով։
Մոտակա տարիներին մենք ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի հետ չենք կարող ապրել բնականոն պայմաններում, նրանց նպատակը հայկական տարրը վերացնելն է»,- ամփոփել է Արման Նավասարդյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
631 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
667 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով