211652_close_icon
views-count1764 դիտում article-date 10:35 28-01-2021

ԵՄ-ն փետրվարին կրկին կքննարկի Նավալնիի պատճառով ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը

Եվրամիությունը փետրվարին կրկին կքննարկի Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, գրում է [url=https://ria.ru/20210128/navalnyy-1594883850.html]ria.ru[/url] գործակալությունը: Euronews հեռուստաալիքի լրագրողը (տեքստը տարածել է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը) Դենդիասի հետ հարցազրույցում նշել է, որ չնայած որոշ պետությունների կոչերին, ԵՄ արտգործնախարարները որոշել են նոր պատժամիջոցներ չկիրառել Ռուսաստանի պաշտոնյաների դեմ Նավալնիի ձերբակալման պատճառով: Նա նախարարին հարցրել է, թե համաձա՞յն է նա արդյոք այս մոտեցման հետ, և ինչպիսի՞ն պետք է լինի Եվրոպայի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ այս փուլում: «Մենք բոլորս համաձայն ենք անդամ երկրների ճնշող մեծամասնության դիրքորոշման հետ, որը արտահայտել է (եվրոպական դիվանագիտության ղեկավար) Ժոզեպ Բորելը, այն է`ԵՄ-ն պետք է հնարավորություն տա Ռուսաստանին վերանայել այս հարցը: Եվ 30 օր հետո հարցը նորից կքննարկվի»,-ասել է Դենդիասը: Նավալնին ձերբակալվել է հունվարի 17-ին Շերեմետևոյում՝ Գերմանիայից վերադառնալուն պես: Խիմկիի քաղաքային դատարանը նրան կալանավորել է 30 օրով:

Նմանատիպ նյութեր