22820 դիտում
10:24 28-01-2021
Ես Մոնթեին քո տղա եմ մեծացնելու, որ քո երկինքն էլ մի օր խաղաղվի... Շնորհավոր տոնդ իմ զինվոր տղու հավերժ զինվոր պապա...
Պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Թաթուլ Հակոբյանի մասին Ան Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ես քեզ հայրենիք եմ պարտք...Քեզ պարտք եմ նոր, հզոր, խրոխտ պարսպի պես կանգնած բանակ, քեզ անվրդով երկինք եմ պարտք...
Դեռ 12-ը չլրացած ինքդ էիր ուզում շնորհավորեի տոնդ, ամենակարևորը համարելով այն, նույնիսկ ծնունդդ չէիր սիրում այդքան՝ բանակն էր ծնունդդ, կյանքդ բանակն էր...
Քո ու քո նմանների հերոսական տոկունության, նվիրումի, հայրենիքին անմնացորդ ծառայության և ինքնամոռաց պայքարի շնորհիվ է, որ կանք...Քո նմաների շնորհիվ է, որ խաղաղ է մեր երկինքը...Ու իմ նմաններն են իրենց խաղաղությունը կորցրել...Դու այնքան էիր հայրենիքով ներարկվել, որ մի օր հավերժի հայրենիք դարձար...
Չեմ գտնում բառեր, որ զայրույթդ մեղմեմ, կատարվածը դու չէիր կարող տանել,հայրենիքիդ խեղճանալը չէիր ուզի տեսնել...Հավատացնում եմ քեզ ու հուսադրում եմ քո հայրենիքին, ողբում թշնամուդ, նա չգիտակցեց թե ինչեր ծնեց իր տված ցավը...քեզ ու տեսակդ վերացնել չեղավ՝ չկարողացավ...Դու հայրենիքին Մոնթե ես թողել ու հայրենիքդ ես թողել Մոնթեիդ, դու չարածներդ ու անելիքդ ես քո տղին թողել...
Հ.Գ. Ես Մոնթեին քո տղա եմ մեծացնելու, որ քո երկինքն էլ մի օր խաղաղվի...
Շնորհավոր տոնդ իմ զինվոր տղու հավերժ զինվոր պապա...
Պատիվ ունեմ հերոս Հակոբյան...»
[url=https://shamshyan.com/hy/article/2020/10/20/1168226/]Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը[/url]՝ Հրազդանի բնակիչ Թաթուլ Հակոբյանի զոհվելու մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվեց Հրազդանում, ինչպես որ կայծակնային արագությամբ տարածվել էր այն լուրը, երբ 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմի օրերին նա կամավոր մեկնեց Արցախ:
Մինչև պատերազմի վերջին օրը մնաց առաջնագծում՝ զինվորի կողքին, զինվորի հետ ուս-ուսի տված արժանի հակահարված տվեցին ազերի բաշիբոզուկներին: Եվ այդ պատերազմում իր սուրը փառքով պատյան դրած ետ եկավ:
Շատերի նման չէր գնացել առաջնագիծ ինչ-որ ներկա ստանալու կամ սելֆի անելու նպատակով, այլ մեկնել էր Ստեփանակերտի N զորամաս, որտեղից էլ՝ առաջնագիծ:
Երբ սեպտեմբերի 27-ին տեղեկացավ, որ կրկին թուրք-ադրբեջանական՝ հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները հերթական անգամ ոտնձգություն են կատարել Արցախի սահմանների նկատմամբ, առանց վարանելու կրկին մեկնեց ռազմաճակատ ու շարունակեց իր զինակից ընկերների՝ առյուծ զինվորների հետ պայքարը նենգ ոսոխի դեմ:
Թեժ մարտում մինչև վերջ կռիվ տվեց, հաղթեց իր բաժին կռիվը, բայց, ցավոք, կյանքի գնով:
Ու հիմա մի լեգենդ, մի հերոս էլ ավելացավ երկնքում ու նա՝ հրազդանցի Թաթուլ Հակոբյանն է:
Շատերը չգիտեն, որ հաճախակի էր Հրազդանից գալիս Երևան ու նրա շնորհիվ 2 տասնյակից ավել մարդիկ են փրկվել, երբ այդ մարդիկ ավտովթարի են ենթարկվել:
Ահազանգում էր շտապօգնություն, փրկարար ծառայություն ու մինչ կժամանեին փրկարարներն ու բժիշկները, ինքն էր օգնության ձեռք մեկնում վիրավորներին, երբեմն ինքն էր տեղափոխում հիվանդանոց ու բժիշկները խոստովանում էին, որ նրա շնորհիվ են այդ վիրավորները փրկվել, քանի որ ճիշտ է կողմնորոշվել ու նրանց ցուցաբերել է առաջին բուժօգնությունն ու տեղափոխել հիվանդանոց:
Փա՛ռք Քեզ, հրազդանցի հերոս:
Փա՛ռք Քեզ, երիտասարդ տարիքում քո կյանքը հայրենիքին զոհաբերած լեգենդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16224 դիտում
10:00 21-09-2016
Տոնդ շնորհավոր, ազատ ու անկախ Հայաստան․ Փարոս և աստղեր «Քեզ համար, Հայաստան»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4898 դիտում
18:26 17-11-2016
Տոնդ շնորհավոր, սիրելի ուսանող. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը յուրովի է շնորհավորել ուսանողներին
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված