1546 դիտում
13:16 28-01-2021
Հայ գերիներին ազատ արձակելու պահանջով Մոսկվայում խաղաղ ակցիան շարունակվում է
Հայ գերիներին ազատ արձակելու պահանջով արդեն 12-րդ օրն է խաղաղ ակցիա է անցկացվում Մոսկվայում: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1041671.html]Արմենպրես[/url]»-ը, ակցիաներն անցկացվում են Ռուսաստանում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանատների ու ՌԴ Արտաքին գործերի նախարարության շենքի առջև: Ակցիայի մասնակիցները հունվարի 15-ից կանգնում են այս կառույցների մոտ՝ պահելով «Ազատ արձակել Արցախյան պատերազմի գերիներին» պաստառները՝ նպատակ ունենալով բարձրացնել խնդիրն ու դրա մասին ներկայացնել հանրությանը: Նախաձեռնությունը ՌԴ-ում բնակվող հայերինն է՝ քաղաքական գիտությունների թեկնածու Գրիգոր Քեթցյանի գլխավորությամբ, ով նաև ակցիայի շրջանակում հունվարի 25-ից հայտարարել է անժամկետ հացադուլ՝ դիմելով ՌԴ նախագահին:
Համավարակի կանոնները պահելով՝ զանգվածային ակցիաների փոխարեն, անցկացվում են անհատական ակցիաներ:
«Անհատական ակցիա անցկացնելն այսօր միակ օրինական ձևն է, քանի որ այսօր Ռուսաստանում համավարակի պատճառով ցանկացած մասսայական միջոցառում ու ակցիա օրենքով արգելված է և այդ պատճառով հերթափոխով՝ անհատական, անցկացնում ենք ակցիաներն այդ կառույցների առջև պահանջելով ի կատար ածել եռակողմ պայմանագրի 8-րդ կետը: Այս պահին մենք լավ հասկանում ենք, որ խնդրի հանգուցալուծումը կարող է գտնել միայն ռուսական կողմը»,- նշեց ակցիայի մասնակից Դավիթ Տոնոյանը՝ շեշտելով՝ միակ պահանջը գերիների վերադարձն է, քաղաքական այլ ենթատեքստ ու պահանջներ իրենց ակցիաները չեն պարունակում:
Նմանատիպ նյութեր
3097 դիտում
23:13 06-03-2021
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ հայ գերիներին ազատ արձակելու պահանջով
1776 դիտում
23:38 18-05-2022
Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է ստորագրահավաքը` բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»