1937 դիտում
09:15 29-01-2021
Ինչու է Հայաստանում կարագն ավելի թանկ, քան միջազգային շուկայում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարագի գները միջազգային շուկայում չնչին, բայց բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում հունվարի 21-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 4.7 դոլարով:
Այն հունվարի 5-ի դրությամբ կազմել է 4.5 դոլար, բայց անցյալ տարվա դեկտեմբերի 15-ի դրությամբ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում կազմել է 4.2 դոլար: Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է մոտ 3500 դրամով:
Ստացվում է, որ Հայաստանում նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 6.7 դոլարը՝ միջազգային շուկայում սահմանված գնից 2 դոլարով ավելի:
Բայց, մյուս կողմից, նկատենք, որ դոլարի փոխարժեքի բարձրացման հետևանքով Հայաստանում որոշ ապրանքներ արդեն մի քանի ամիս է, ինչ թանկացել են: Ավելին, տեղեկացնենք, որ դոլարի և եվրոյի փոխարժեքը շարունակում է բարձր մնալ:
Սա, ըստ մասնագետների, վատ է, որովհետև թանկացած դոլարը և եվրոն նշանակում է, որ ներմուծողներն ավելի թանկ գնով են ձեռք բերում արտարժույթը, հետևաբար իրենց բերած ապրանքները կարող են թանկանալ:
Սա, ըստ ամենայնի, կարագի շուկայի վրա էլ է անդրադարձել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3706 դիտում
09:01 13-04-2019
ՌԴ-ն Հայաստանին գազը վաճառում է ավելի թանկ, քան արժի միջազգային շուկայում. «Ժամանակ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը