1770 դիտում
11:22 29-01-2021
Իրաքյան ուժերը Սիրիայի տարածքում ոչնչացրել են «Իսլամական պետության» կենտրոնակայանները
Հինգշաբթի Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ստորաբաժանումները հայտարարել են, որ իրենց ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կենտրոնակայաններն Ալ-Անբար նահանգի անապատում, հայտնում է [url=https://www.almasdarnews.com/article/iraqi-forces-destroy-isis-headquarters-near-syrian-border/]almasdarnews.com[/url] թերթը:
Համաձայն ժողովրդական մոբիլիզացիայի ստորաբաժանումների ՝ Ալ-Անբար նահանգում գտնվող իրենց ուժերը ձախողել են «խոշոր ահաբեկչական դավադրություն», որն ահաբեկչական խմբավորումը պատրաստվում էր իրականացնել Սիրիայի սահմանի մոտակայքում:
Ժողովրդական մոբիլիզացիայի ստորաբաժանումների գործողությունների հրամանատար Ղասեմ Մուսլեհը գործողությունից հետո ասել է.«Հետախուզական ճշգրիտ տեղեկատվության համաձայն, Անբար նահանգի արևմտյան մի շարք թիրախների ուղղությամբ՝ իրաքյան բանակի ավիացիայի հետ համատեղ մեկնարկած անվտանգության գործողությունները մեծ արդյունքների են հասել, այդ թվում ՝ ոչնչացվել է «Իսլամական պետություն» իսլամական խմբավորման կենտրոնակայաններն արևմտյան Անբարի անապատում»:
Գործողությունների ընթացքում ձերբակալվել է երկու մարդ, առգրավվել է ահաբեկիչներին պատկանող զինամթերք, համակարգիչներ, հեռախոսներ, լրագրողական կրծքանշան, մեքենա և այլ տեխնիկա:
Նմանատիպ նյութեր
3220 դիտում
12:25 23-01-2017
Իրաքյան օդուժը «Իսլամական պետության» 2 ճամբար է ոչնչացրել
1285 դիտում
15:21 14-04-2015
«Իսլամական պետության» գրոհայինները մահապատժի են ենթարկել իրաքյան ցեղերի երեք առաջնորդների
1348 դիտում
15:50 04-04-2015
«Իսլամական պետության» գրոհայիններն Իրաքում հին պարթևական քաղաք են ոչնչացրել
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»