211652_close_icon
views-count1564 դիտում article-date 11:39 29-01-2021

Կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամը հասել է ԱՄՆ. հայտնաբերվել է 2 վարակակիր

Կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամը հասել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Երկրի Հարավային Կարոլինա նահագնում արդեն իսկ հայտնաբերվել է 2 վարակակիր: Այս մասին գրում է [url=https://abc7chicago.com/covid-variant-south-africa-vaccine-for-of-covid-19-pfizer-moderna-african-coronavirus/10095823/?fbclid=IwAR2Svby3SVoF7yRW980My-hkXvjgAflGMuZFvaYoJYUpRSHFAvWielPEBSw#:~:text=%2D%2D%20A%20new%20coronavirus%20variant,not%20appear%20to%20be%20connected]ABC[/url]-ն: Նահանգի առողջապահության և շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտի տեղեկություններով՝ վարակակիրները տարածաշրջանի տարբեր հատվածներից են ու որևէ առնչություն չունեն միմյանց հետ: Միևնույն ժամանակ նրանցից ոչ մեկը վերջին շրջանում չի ճանապարհորդել: «Սա վախեցնում է, քանի որ նշանակում է, որ նահանգում կարող են լինել ավելի շատ չբացահայտված դեպքեր: Մուտացիայի հայտնաբերումը ցույց է տալիս, որ այս մահացու վիրուսի դեմ պայքարը դեռ ավարտված չէ: Չնայած ավելի շատ COVID-19 պատվաստանյութեր են մատակարարվում, միևնույնն է՝ դրանց քանակը դեռևս սահմանափակ է: Մեզանից յուրաքանչյուրը պետք է նորից լծվի պայքարին՝ գիտակցելով, որ այժմ բոլորս առաջնագծում ենք: Բոլորս այս հարցում միասին ենք», - դեպքի առնչությամբ հայտարարել է Չարլսթոնի Հարավային Կարոլինայի բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների բժիշկ դոկտոր Կրուտիկա Կուպալլին: Նշենք՝ հիվանդների վերաբերյալ տվյալները չեն բացահայտվում, հայտնի է միայն, որ նրանք չափահաս են:

Նմանատիպ նյութեր