211652_close_icon
views-count12273 դիտում article-date 15:36 27-11-2021

Կորոնավիրուսի նոր շտամը ԱՀԿ-ն աշխարհի համար սպառնալիք է հայտարարել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները նշում են, որ կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» անունը ստացած շտամը կարող է սպառնալիք հանդիսանալ հատկապես այն երկրների համար, որոնք վարակի տարածման դեմ շատ մեծ դժավորթւամբ են պայքարում:

Ինչպես հայտնում է Reuters-ը, «Օմիկրոն» կամ «B.1.1.529» վիրուսը որոշակի մուտացիաներից հետո կարող է ազդել օրգանիզմում սպիտակուցների պարունակության վրա, իսկ ներկայիս պատվաստանյութերը կարող են այնքան էլ արդյունավետ չլինել այս շտամի դեպքում:

Հիշեցնենք, որ նոր շտամը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում։ Այն  ավելի արագ է տարածվում, քան նախորդներ շտամները, և կարող է ազդել ավելի շատ մարդկանց վրա, ներառյալ նրանց, ովքեր նախկինում վարակվել են այլ շտամներով: 

Վերջին շաբաթների ընթացքում վիրուսի նոր շտամը հայտնաբերվել է նաև Բոտսվանայում, Բելգիայում, Իսրայելում և Հոնկոնգում։
 

Նմանատիպ նյութեր