1711 դիտում
12:24 29-01-2021
Արցախում ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի պատվաստումը «Սպուտնիկ V» -ով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Զինվորական բժիշկներն ավարտել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի պատվաստումը՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի Դաշնության [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12341241@egNews]պաշտպանության նախարարությունից[/url]:
«Նախանշված ժամանակացույցին համապատասխան՝ պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող: Պատվաստումն իրականացվել է կամավոր հիմունքներով՝ ինչպես շարժական զինվորական հոսպիտալում, այնպես էլ՝ մշտադիտարկման դիտակետեր այցելող բժշկական ստորաբաժանումների միջոցով: Պատվաստանյութը մշտադիտարկման կետեր է հասցվել հատուկ ջերմատարներով, որոնք ապահովել են դրա անվնաս տեղափոխումը: Երկրորդ բաղադրիչով պատվաստումը նախատեսվում է ավարտել մինչև փետրվարի 28-ը»,-հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
ՌԴ ՊՆ հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ խաղաղապահ զորակազմում նաև կանայք են ծառայում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2692 դիտում
19:06 17-04-2021
«Սպուտնիկ V» ռուսական դեղամիջոցով պատվաստումը Հայաստանում կմեկնարկի ապրիլի 19-ից. 168.am
6326 դիտում
12:03 24-04-2021
Ադրբեջանում ստորագրահավաք է սկսվել՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման պահանջով. yerkir.am
2778 դիտում
18:19 23-12-2021
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում պետք է լինի երաշխավորված ու անժամկետ. Արայիկ Հարությունյան
Այս բաժնից
640 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
721 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
763 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին