211652_close_icon
views-count1102 դիտում article-date 13:23 29-01-2021

Transparency International-ը հրապարկել է 2020թ. կոռուպցիայի ընկալման վարկանիշը. Հայաստանը զբաղեցրել է 60-րդ տեղը

Transparency International կազմակերպությունը ներկայացրել է կոռուպցիայի ընկալման Corruption Perceptions Index իր ամենամյա վարկանիշը: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության [url=https://www.transparency.org/en/cpi/2020/index/nzl?fbclid=IwAR1gYbmJuaCBlrPoAJNHlaBwmKJS5FWrbpXhDHgdy2dJTtWUx44OaMDSEkA]պաշտոնական կայքից[/url]: Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանն ընդգրկող աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 60-րդ տեղը՝ ընդհանուր առմամբ հավաքելով 49 բալ: Նախորդ տարի Հայաստանը 77-րդ տեղում էր, ինչը նշանակում է, որ մեր երկիրն իր դիրքը բարելավել է տասնյոթ կետով: Տարածաշրջանի երկրներից դրական դինամիկայով են առանձնացել Վրաստանը, որը հայտվել ցուցակի 45-րդ տեղում՝ 56 բալով: Միևնույն ժամանակ Բելառուսն իր 47 միավորով 63-րդն է, Իրանը՝ 25 միավորով 149-րդն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Թուրքիային, ապա այս երկրները համապատասխանաբար 129 և 86-րդ հորիզոնականներում են՝ հավաքելով 30 և 40 միավոր: Վարկանիշային աղյուսակում առաջատարներն են Դանիան, Նոր Զելանդիան և Ֆինլանդիան: Նշենք՝ հրատարակությունը վերլուծում է փորձագիտական գնահատականների և հարցումների հիման վրա ստացված տվյալները ընտրված 180 երկրներում և տարածքներում առկա պետական հատվածի կոռուպցիայի վերաբերյալ ու կազմում վարկանշային աղյուսակ: Գնահատման նպատակով կիրառվում է 0-100 դասակարգմամբ սանդղակ, որտեղ 0 նշանակում է խիստ կոռումպացված, իսկ 100՝ բացարձակապես կոռուպցիայից զերծ:

Նմանատիպ նյութեր