211652_close_icon

Արարատ լեռը բարձրանալու արգելքը հանվում է․ փետրվարից այն հասանելի կդառնա լեռնագնացների համար

views-count3695 դիտում article-date 21:14 29-01-2021
Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից Աղրըի նահանգային իշխանությունները 2015 թվականին հայտարարել էին, որ նահանգի տարածքում «Քրդական բանվորական կուսակցության» դեմ իրականացվող ռազմական գործողությունների պատճառով Արարատ լեռը ստանում է «հատուկ անվտանգության» գոտու կարգավիճակ։ Այդ կարգավիճակով պայմանավորված պաշտոնապես արգելված էր լեռնագնացներին Արարատ բարձրանալ։Հաղորդում է Ermenihaber-ը ։ Չնայած արգելքին՝ վերջին 6 տարվա ընթացքում զարտուղի, ոչ օրինական ճանապարհներով, հաճախ տեղաբնակ քրդերի օգնությամբ բազմաթիվ լեռնագնացներ են մագլցել բիբլիական լեռան գագաթը։ Այժմ արդեն Փետրվարի սկզբից պաշտոնապես արգելքը կվերանա և տարբեր երկրներից եկած լեռնագնացները կկարողանան օրինական ճանապարհով բարձրանալու թույլտվություն ստանալ։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր