1790 դիտում
15:50 30-01-2021
Պատերազմի հիմնական պատճառը Շուշին Ադրբեջանին հանձնելն էր. Արթուր Ղազինյան
Արցախյան երկրորդ պատերազը կանխատեսել էին մեծ թվով փորձագետներ, սակայն քչերը գիտեին, որ Արցախի ազատագրված տարածքները Ադրբեջանին պետք է հանձնվեին խաղաղ ճանապարհով, ստորագրությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
«Պատերազմի հիմնական պատճառը Շուշին Ադրբեջանին հանձնելն էր
Արցախյան երկրորդ պատերազը կանխատեսել էին մեծ թվով փորձագետներ, սակայն քչերը գիտեին, որ Արցախի ազատագրված տարածքները Ադրբեջանին պետք է հանձնվեին խաղաղ ճանապարհով, ստորագրությամբ։
Խաղաղ կարգավորման համար Հայաստանի հեղափոխակարգ իշխանություններն արել էին ամեն ինչ. կազմաքանդել էին ամբողջ անվտանգային համակարգը, պառակտել հասարակությունը, Արցախում ձևավորել էին իրենց հետ ամեն ինչում համաձայնող կամազուրկ և անողնաշար իշխանություն, կառավարման համակարգից մեկուսացրել էին ազգային-պետական գործիչներին, իսկ իրենց ծրագրի իրագործման համար առավել վտանգավորներին՝ շինծու մեղադրանքներով նետել էին բանտ։
Հատկապես կարևոր էր ՀՀ Սահմանադրական դատարանի զավթումն ու իրենց հետ ամեն ինչում համաձայնվող անսկզբունք դատավորների նշանակումը, որով փաստացի լուծվել էր ստորագրվելիք պայմանագրի վավերացման խնդիրը։
Եթե հնարավոր էր խաղաղ եղանակով լուծել այս հակամարտությունը, ինչու՞ եղավ պատերազմ։
Այս ամբողջ գործընթացի մեջ առկա էր մեկ անհայտ, ինչը բացահայտվեց պատերազմի ավարտից հետո։ Դա զիջումների գնալու Հայաստանի իշխանությունների դրդապատճառն էր, մոտիվացիան, այլ կերպ ասած 5 միլիարդ դոլարի կաշառքը։ Ալիևի կողմից Հայաստանին այդ առաջարկն արվել էր դեռ 10 տարի առաջ, սակայն ինչպես պարզվեց բոլորովին վերջերս հրապարակված ձայնագրությունից, Հայաստանից ստացել էր կոպիտ մերժում։ Պարզվեց նաև, որ նույն առաջարկն արվել էր նաև Հայաստանի նոր իշխանություններին, իսկ ահա մերժման մասին որևէ տվյալ հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ առաջարկի պայմանները Հայաստանի և Արցախի իշխանությունները կատարել են 120%-ով, իսկ Շուշին ու Հադրութն էլ վարչապետը հանձնել է որպես պարգևավճար՝ ըստ երևույթին կիրթ էության և կառուցողական կեցվածքի համար։
Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ ու հասարակ չէ, քանզի դավաճանության ու ողբերգության մասշտաբները շատ ավելի մեծ են, քան կարելի էր պատկերացնել։
Գաղտնիք չէ, որ Հայաստանի գործող իշխանության հիմքը օտարերկրյա գործակալներն են, որոնց անմիջական ջանքերով և տեղի ունեցավ իշխանության զավթումը։ Գործակալների կողմից առաջ քաշված օրակարգերը վերջին 3 տարիներին եղել են ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, հետևաբար վարչապետի պաշտոնում նշանակված խմբագիրը գտնվում էր նրանց ազդեցության տակ և կատարում էր նրանց կողմից իրեն իջեցված բոլոր հրահանգները։
Մամուլում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ ադրբեջանական կողմի հետ բովանդակային բանակցությունները վարել են հենց այդ գործակալները, և բոլոր հիմքերը կան պնդելու, որ Ալիևի 5 միլիարդի առաջարկը բովանդակային և ըստ էության քննարկվել է նրանց գործուն մասնակցությամբ և միջնորդությամբ։
Երկրորդ կարևոր հանգամանքը դա ինքնին Ալիևի կողմից արված կաշառքի առաջարկության փաստ է, որը դարձավ խայծ ամբողջ կյանքում միայն փողին ծառայած, անհայրենիք ու պիղծ խմբագրի համար։ Ընդունելով այդ առաջարկը, խմբագիրը հայտնվել է Ալիևի կողմից ուղղակի կառավարման տակ՝ առկա կոմպրոմատների ուժով ստիպված լինելով կատարել նրա բոլոր հրահանգները։
Հասկանալով, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները հայտնվել են իր գրպանում, Ալիևը բարձրացնում է պահանջների նշաձողը և պահանջում ազատագրված տարածքների հետ միասին հանձնել նաև Շուշին։ Հայաստանի վարչապետի պաշտոնը զավթած խմբագիրը, հասկանալով իր անելանելի վիճակը, չի կարողանում մերժել Ալիևին, բայց նաև հասկանում է, որ Շուշին խաղաղ ճանապարհով հանձնելը ոչ մի հիմնավորում չի կարող ունենալ և անխուսափելիորեն կհանգեցնի ամբողջ ծրագրի տապալման։
Մնում է մեկ տարբերակ. ՊԱՏԵՐԱԶՄ, որի շրջանակներում և պետք է տեղի ունենար Ալիևի հիմնական պահանջի իրագործումը. Շուշիի հանձնումը։ Զոհերը, ավերածությունները, տասնյակ հազարավոր խեղված ճակատագրերը նրա համար գրոշի արժեք չունեն, եթե գինը ՓՈՂՆ Է։
Հ.Գ. Պատերազմը բոլոր հնարավոր փուլերում կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկների մերժումը խմբագրի կողմից ունի միայն մեկ բացատրություն. Ալիևի պահանջը պետք է կատարվեր, Շուշին պետք է հանձնվեր . . .
Հ.Հ.Գ. Ալիևի անվերապահ կատարման ենթակա մնացած բոլոր պահանջները կյանքի կոչվեցին արդեն պատերազմից հետո և շարունակվելու են կյանքի կոչվել, քանի դեռ ՀՀ ոստիկանությունը, ՀՀ զինված ուժերը և իրավապահ մյուս մարմինները շարունակում են ենթարկվել խմբագրի, իսկ ավելի ճիշտ, Ալիևի հրամաններին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Պատերազմի հիմնական պատճառը Շուշին Ադրբեջանին հանձնելն էր Արցախյան երկրորդ պատերազը կանխատեսել էին մեծ թվով փորձագետներ,...
Posted by Artur Ghazinyan on 2021 թ. հունվարի 30, շաբաթ
Նմանատիպ նյութեր
4643 դիտում
17:19 13-01-2015
Պերմյակովի գործի քննությունը ռուսներին հանձնելն ակնհայտ օրինախախտում է. Երվանդ Վարոսյան. Newsbook.am
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»