4164 դիտում
10:00 01-02-2021
«Մինչեւ վերջ էլ մնաց Աղավնո գյուղում». Արցախյան 3 պատերազմների մասնակից Կարինեին հուղարկավորեցին զինվորական կարգով․ NEWS.am
Արցախյան 3 պատերազմների մասնակից, դիպուկահար 63-ամյա Կարինե Աղեկյանին այսօր` հունվարի 31-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորեցին զինվորական կարգով: Գրում է [url=https://news.am/arm/news/626397.html?fbclid=IwAR2STyIKDh_YaFZrf1ZiOjYuWvy4WfKjefcrWkJ0yLC4gbwyFzFJEBOb514]NEWS.am[/url]-ը։
Տիկին Կարինեն մահացել էր 2 օր առաջ սրտի կաթվածից Աղավնոյի իր տանը, որից հրաժարվել էր դուրս գալ:
Կարինեի մարտական ընկեր Գեւորգ Բադալյանը հիշեց, որ դեռ արցախյան առաջին պատերազմի ժամանակ մանկահասկա երեխաներին թողել էր Գորիսում եւ բարձրացել մարտական դիրքեր:
«Սկզբից Կոռնիձորի Արոյի ջոկատում է եղել, հետո Տիգրան Մեծ ջոկատում: Մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, այդ ժամանակ ես իր հետ չեմ եղել, իսկ այս պատերազմում եղել է Գորիսի երկարապահների գնդում, որից հետո էլ մասնակցել է Քաշաթաղի պաշտպանությանը եւ մինչեւ վերջ մնացել է Աղավնո գյուղում եւ չէր ցանկանում դուրս գալ, ասում էր` մեկ է, որ Աղավնոն էլ տան թուրքին, ես դուրս չեմ գալու, տենց էլ դուրս չեկավ, գրանատները գրպանը լցրած, նա դիրքերից տուն չէր իջնում: Շատ նեղված էր, էդ մտածմունքից էլ երեւի մահացավ, որովհետեւ մինչեւ այդ առողջական խնդիր չուներ»,-NEWS.am-ին պատմեց նա:
Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանն էլ խոսելով տիկին Կարինեի մասին, ասաց որ նա կատարյալ հայ կնոջ եւ մոր կերպար էր ներկայացնում:
Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/626397.html?fbclid=IwAR2STyIKDh_YaFZrf1ZiOjYuWvy4WfKjefcrWkJ0yLC4gbwyFzFJEBOb514]սկզբնաղբյուր[/url]՝ կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13098 դիտում
16:59 14-10-2018
Արայիկ Խանդոյանին հուղարկավորեցին Եռաբլուրում՝ զինվորական կարգով. News.am
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»