211652_close_icon
views-count45848 դիտում article-date 14:55 01-02-2021

Ավտովթար Արարատի մարզում 66-ամյա վարորդը 06–ով բախվել է ջրատար առվի բետոնե արգելապատնեշին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 30-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 20։00-ի սահմաններում Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 66-ամյա Սամվել Շ․-ն, իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով, Շահումյան գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ջրատար առվի կողքին առկա բետոնե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սամվել Շ․-ն, նրա ուղևոր՝ համագյուղացի 53-ամյա Գրիգոր Ս․-ն մամնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Վարդանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր